Պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները․ Ավետիք Չալաբյան
ПОЛИТИКАԱյսօր Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հանդես է եկել հորդորով` ուղղված հայաստանյան իշխանություններին, կոչ անելով նրանց պահպանել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մեր բոլոր համաքաղաքացիների, և մասնավորապես իմ իրավունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավետիք Չալաբյանը։
«Իմ խորին երախտիքն եմ հայտնում մեր հոգևոր հայրերին, մասնավորապես, գերաշնորհ Եզրաս Սրբազանին, այս սկզբունքային դիրքորոշման, և կարևոր բարոյական աջակցության համար:
Որպես Հայ առաքելական եկեղեցու խոնարհ զավակ, պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները, և հույսով, հավատով ու վճռականությամբ ծառայել մեր երկրում բարու հաղթանակին: Աստված բոլորիս պահապան և առաջնորդ»,-նշել է նա։
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Когда земля уходит из-под ног: «Паст»
5
Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»



