Հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայում գտնվող մթերային խանութի պահեստային հատվածում
ОБЩЕСТВОՀուլիսի 31-ին, ժամը 06:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 28 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գտնվող մթերային խանութի պահեստային հատվածում (մոտ 10 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։01-ին, մարվել՝ 07:23-ին։ Այրվել են տնտեսական իրեր (մոտ 5 քմ) և մթերք:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



