Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ տոն է Վարդավառը

ОБЩЕСТВО

Հայաստանում մեծ ոգևորությամբ նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ ինչպես հայտնի է՝ Վարդավառը։ Իրավաբան․net-ը «Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Վարդավառի տոնի մասին խոսել է Արարտյան Հայրապետական թեմի Դավթաշենի Սրբոց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանի հետ։

– Տեր Խորեն, կպատմե՞ք՝ ինչ տոն է Վարդավառը։

– Պայծառակերպությունը մեր հինգ տաղավար տոներից երրորդն է։ Պայծառակերպության միջոցով Աստված բացահայտում է իր աստվածային էությունը, բնությունը։ Մինչև Պայծառակերպությունը Քրիստոսը հանդես էր գալիս իր իսկ աստվածային իշխանությամբ, զորությամբ, բայց Պայծառակերպությունը, ի վերջո, հանդիսացավ իր աստվածային առաքելության գագաթնակետը, որտեղ ներկայացրեց իր աստվածային էությունը՝ որպես մարդացյալ Աստված։

Ավետարանը ներկայացնում է, որ Հիսուս Քրիստոսն իր երեք աշակերտների հետ՝ Հակոբոսի, Հովհաննեսի և Պետրոսի հետ բարձրանում է Թափոր լեռը՝ աղոթելու։ Աշակերտները, օրվա ծանրաբեռնվածությունից հոգնած, քնում են, իսկ Քրիստոսը, շարունակելով իր աղոթքը, այդ պահին կերպարանափոխվում է, պայծառակերպվում է, այլակերպվում է։ Այսինքն՝ ամբողջ դեմքը, մարմինը արևի լույսից էլ առավել պայծառակերպվում, լուսարձակվում է։

Այնքան ուժգին է լինում այդ լույսը, որ առաքյալները քնից արթնանում են և տեսնում Հիսուս Քրիստոսին՝ Մովսես և Եղիա մարգարեների հետ։ Մտերմիկ մի զրույց է տեղի ունենում, և Պետրոս առաքյալը առաջարկում է, որ երեք տաղավարներ պատրաստել՝ մեկը Հիսուսի համար, մյուսները՝ Մովսեսի և Եղիայի։

Այդ պահին ամպը գալիս, ծածկում է, հովանի լինում աշակերտների վրա, և լսվում է Հոր Աստծո ձայնը, որ՝ դա է իմ սիրելի որդին։ Այս ձայնը լսելով՝ աշակերտները սարսափում են, ընկնում գետնին, և Հիսուսը մոտենում է ու ասում՝ վեր կացեք։ Նա հորդորում է այդ մասին դեռևս չպատմել, մինչև որ ինքը հարություն կառնի։

– Տոնի Վարդավառ անվանումն ի՞նչ նշանակություն ունի։

– Անշուշտ, Վարդավառ անունը կապված է ժողովրդական լեզվի հետ։ Ուսումնասիրությունները շատ են, բայց մինչև այսօր դեռ հայտնի չէ, թե Անահիտի պաշտամունքի հետ է կապվա՞ծ, թե՝ Աստղիկի։ Ենթադրում են, որ վարդաջուր են ցողել իրար վրա մարդիկ։ Իսկ քրիստոնեական իմաստը վարդի հետ ինչպե՞ս է առնչվում․ Հիսուս Քրիստոսը մինչև պայծառակերպությունը, կարծես, կոկոն վարդի վիճակում էր, բայց Պայծառակերպությամբ վարդի պես բացվում է։ Նաև մինյանց վրա ջուր ցողելու ավանդույթը դեռևս Նոյի շրջանից է, երբ տապանը կանգնեց, Նոյը իջավ, դրանից հետո միմյանց վրա ջուր լցնելու սովորույթը ձևավորվեց, որ ամեն անգամ հիշեցնում ենք՝ մեղքը պատճառ դարձավ, որ Աստված ջրհեղեղով պատժեց։ Առիթ, որ վերապրելով փորձենք հեռու մնալ մեղք գործելուց։

– Հասարակության մեջ շատ է շրջանառվում այն տեսակետը, որ ջուր ցողելու ավանդույթը գալիս է հեթանոսությունից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Այդ հեթանոսական սովորույթը կա, բայց մենք մտածում ենք, ավելի արժեվորում ենք, որ այն եկել է դեռևս Նոյի շրջանից և շատ հնարավոր է, որ տարբեր ազգերի մոտ այդպես փոխանցվել, եկել է։ Հետագայում այն կապվել է նաև ջրի պաշտամունքի հետ, բայց մեզ համար Պայծառակերպության տոնն է։ Եվ եկեղեցին փորձել է նաև ժողովրդական խաղը, ուրախությունն ինչ-որ ձևով պահպանել, որովհետև մեր սովորույթն է, ազգային ինքնության հետ առնչվող երևույթ է՝ չնայած կապված է հեթանոսության հետ։ Բայց իրականության մեջ մենք շեշտում ենք, որ Նոյի շրջանից էլ միմյանց վրա ջուր լցնելը եղել է, որ հիշեն մարդիկ, որ մեղքը պատճառ եղավ, որ ջրհեղեղով ամբողջ աշխարհը կործանվեց, բայց Նոյը, որ արդար էր, իր ընտանիքով ողջ մնաց։

– Եկեղեցու կանոներով՝ Վարդավառը շարժական տոն է, նշվում է Զատիկից 98 օր հետո, բայց Հայաստանի որոշ բնակավայրերում, օրինակ, Տավուշի և Լոռվա մարզերում Վարդավառը նշում են հուլիս ամսվա վերջին կիրակի օրը։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

– Ինձ թվում է՝ դա ավելի շատ տեղական ավանդույթ է։ Օրինակ՝ Խաղողօրհնեքը, Արարատյան շրջանում խաղողը շուտ է հասնում, իսկ լեռնային շրջաններում ուշ է հասնում և մեկից երկու շաբաթ տևողության մեջ է։ Հիմա Պայծառակերպության տոնը մեզ համար Քրիստոսի աստվածությունը, էությունը հայտնվելն է, բացահայտվելն է մարդուն, իսկ այն՝ ինչ վերաբերում է խաղին, ժողովրդական ավանդությանը, կարող է տարբեր տեղերում տարբեր ժամանակ տոնախմբվի։ Կարծիք կա նաև, որ Վարդավառը հնարավոր է մեր Նավասարդյան տոներից մնացած սովորույթ լինի, որ մի շաբաթ, երկու շաբաթ ժողովուրդը տոնախմբել է։

– Ծիսական ի՞նչ արարողություններ են իրականացվում Վարդավառին։ Քրիստոնյաները ինչպե՞ս են նշում։

– Շաբաթվա պահքի մեջ ենք մտնում մինչև Վարդավառը, պետք է ապաշխարությամբ, պահեցողությամբ նախապատրաստվի պատարագին, որ կարողանա ինքնաքննությամբ, խոստավանությամբ, թողության արժանանալով հաղորդություն ստանա պատարագի ժամանակ։ Ուրիշ ծիսական արարողություն, կապված Վարդավառի հետ, մենք չունենք։

– Տեր Խորեն, խոսեցիք շաբաթապահքի մասին, ո՞րն է դրա խորհուրդը: 

– Ընդհանրապես, մենք ունենք պահեցողության օրեր՝ չորեքշաբթի, ուրբաթ, որ նվիրված են Քրիստոսի մատնությանը և չարչարանքին։ Ունենք նաև շաբաթապահքեր։ Կան տաղավար տոներ, որոնք հինգն են և նաև ուրիշ՝ գարնան եղանակին նվիրված, աշնան, ձմռան, ամռան կամ Լուսավորչի նշխարների գյուտի հետ կապված շաբաթապահքեր։ Այսինքն՝ հնարավորություն է տրված ուղղակի պահեցողությամբ (նույն պահքի իմաստն է) ինքնաքննության։

– Վարդավառի տոնի առթիվ ի՞նչ ուղերձ եք ուզում հղել հայ քրիստոնյային։

– Արժեվորեք տոնի քրիստոնեական ամբողջ բովանդակությունը։ Ասում ենք՝ աստվածությունը հայտնեց։ Մարդացյալ Աստվածը երկնքից խոնարհվել է մեզ համար, անբովանդակվելին բովանդակվել է ժամանակի մեջ, չափի մեջ, սահմանի մեջ՝ մեզ մեղքի իշխանությունից ազատելու նպատակով։ Ասում ենք՝ 8-րդ օրը արժեվորել, ի վերջո, Տիրոջ երկրորդ գալուստ, մեռելների հարություն, Աստծո արդար դատաստան և հավիտենական կյանք։ Շատ կարևոր է այս ամեն ինչը արժեվորել, որ պատրաստ լինենք։ Ունենանք հավատքի կյանք, պատգամներին հետևենք, պատվիրաններով ապրենք, որ հավիտենական կյանքը Աստծո հետ միասին ունենանք։ Սա է մեր ամբողջ կյանքի իմաստն ու նպատակը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы