Հայտնիների երեխաների հետ BlogNews-ի ամանորյա նախագծի backstage-ը
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Ամանորին ընդառաջ BlogNews-ը նոր նախագիծ է իրականացրել, որի շրջանակներում Ձմեռ պապի և նրա օգնական թոռնուհու կերպարներում լուսանկարել ենք հայտնիների երեխաներին։ Ներկայացնում ենք ֆոտոշարքի backstage լուսանկարները և մանրամասները։

1-7 տարեկան երեխաների հետ աշխատելը շատ հետաքրքիր էր, արդյունքում ամանորյա հեքիաթը մեր ընթերցողներին ենք ներկայացնելու փոքրիկների միջոցով։ Ամանորյա հեքիաթային ֆոտոշարքում ներառված են Արամ MP3-ի, Գարիկի, Լուսինե Թովմասյանի, Իրինա Թովմասյանի, Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի, Գոհար Հարությունյանի, Սարգիս և Մանո Գրիգորյանների, Գրիգոր Դանիելյանի, Արմուշի, Արմինկայի, Վիկա Մարտիրոսյանի ու Մենչի երեխաները։ Թե ինչ ենք ստացել արդյունքում, մեր ընթերցողների դատին կհանձնենք դեկտեմբերի 31-ին, մինչ այդ ներկայացնում ենք, թե ինչպես են անցել նկարահանումները։

Սա Գարիկի դստեր առաջին ֆոտոշարքն է։ Ի սկզբանե, հումորիստը չէր ցանկանում, որ դուստրը նկարահանվի որևէ լրատվամիջոցի ֆոտոշարքում, սակայն գաղափարը նրան այնքան դուր եկավ, որ մտափոխվեց:) Իսկական իրարանցում էր, երբ երեխաներին լուսանկարելու համար տեղավորել էինք ցուցափեղկում, ծնողները դրսից զբաղեցնում էին նրանց, ներսում էլ ուժերը կենտրոնացրել էինք թիկունքում, որպեսզի հարկ եղած դեպքում պահեինք երեխաներին, բայց նրանք բավականին խելոք էին։
Շարունակությունն այստեղ:
1
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
2
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
3
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян
4
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»
5
«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу



