«Սրանք Հայաստանը դարձնում են օտար պետությունների ձեռքին մանրադրամ». Էդուարդ Շարմազանով
БЛОГ
Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի թիմակիցները ժամանակին մեծ-մեծ «փրթում» էին՝ Ակնան մեր հայրենիքն է ու նռներով ֆոտոսեսիա անում։
Իսկ այսօր հնազանդորեն հայտարարում են, որ տարածքային պահանջներ չունեն հարևան երկրներից։ Ոչ մի խոսք Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիայի մասին։
Սրանք Հայաստանը դանդաղ դարձնում են օտար պետությունների ձեռքին մանրադրամ, որը զուրկ է ազգային ու պետական որևէ տարրից։ Իսկ մենք...գրառումներ ենք անում:
Կարծում ենք, որ պայքարելով անհամաձայնություն հայտնելով՝ ապագա սերունդների մոտ մեր մեղքի բաժինը կարող ենք քչացնել։
Բայց կա ակնհայտ ճշմարտություն՝ կարևոր է արդյունքը։ Իսկ արդյունքն այսօր՝ Հայաստանի օկուպացումն է նիկոլիզմի, հակապետական ու հակազգային ուժերի կողմից։
Հայաստանի փոխարեն որոշում են բոլորը, կրկնում եմ բոլորը՝ թուրքերը, անգլիացիները, ամերիկացիները, ռուսները..... հայերը նույնիսկ կարծիք արտահայտելու իրավունք էլ չունեն։
Չնայած դրանցից ի՞նչ հայ։
Հայը Վարդանն էր, Խորենացին էր, Նժդեհն էր….
Թողես ասեն՝ Շարմազանովը հույն է: Այո՛, ես ամբողջությամբ հույն եմ ու ամբողջությամբ՝ հայ։ Ես հավատարիմ եմ և՛ հորս, և՛ մորս։
Իսկ դուք ո՞ւմ... Թուրքիայի՞ն, Արևմուտքի՞ն, Հյուսիսի՞ն... ո՞ւմ։ Աթոռին ու պաշտոնին։ Սա է այսօրվա իրականությունը։ Ու այս իրականության մեջ կա նաև իմ և մեր մեղքը։
Այսպես շարունակվելու դեպքում՝ պատմությունը մեզ չի ներելու, հաստատ»։




















































