Շաղատ գյուղի մոտակա դաշտում տրակտոր է կողաշրջվել. 51-ամյա վարորդը մահացել է
ОБЩЕСТВОՀուլիսի 16-ին, ժամը 18:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում տրակտոր է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ն. Ե., ծնված 1971 թ.) գլորվել է մոտակա ձորակը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ տրակտորի խցիկից դուրս են բերել վարորդի դին և պատգարակով մոտեցրել (մոտ 80 մետր) շտապօգնության ավտոմեքենային:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Устроили клоунаду чтобы удержаться у власти
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



