Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդումը պետք է դադարեցվի. հասարակական-քաղաքական գործիչները մեկնաբանել են Չալաբյանի գործով ապօրինությունները

ОБЩЕСТВО

Արդեն երկու ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նրա հանդեպ կիրառվող խտրական վերաբերմունքը և որպես խափանման միջոց կալանքի կիրառումը տարակուսանք է առաջացրել հասարակական տարբեր խմբերում: Ըստ զեկուցումների, Ավետիք Չալաբյանի կալանավորումը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է` Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, շինծու և հանցակազմի բացակայությամբ քրգործերի միջոցով ընդդիմադիր գործիչների խոսքը լռեցնելու համատեքստում: 

Հաշվի առնելով Չալաբյանի գործի հանրային նշանակությունն ու պրոցեսի վերաբերյալ հաշվետվողականությունը, «հանրային կարծիքի դատարանի» համար ներկայացնում ենք վերջին մի քանի օրերի հասարակական գործիչների արձագանքը Չալաբյանի գործի վերաբերյալ:

«Նիկոլն այսօր Ալիեւին զեկուցելու նյութ ունի. Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ: Նրա անազատության մեջ մնալու մեկ պատճառ կա՝ Արցախում, պաշտպանության ոլորտում շատ ակտիվ էր ու թշնամու աչքի փշերից մեկն էր... իսկ դատախազները, քննիչները, դատավորները մի օր փորձելու են արդարանալ, բայց նրանց լսող չի լինի, նրանք լուռ մտորելու վայրկյաններ են ունենալու անարգանքի պատի տակ ու ուշ է լինելու.. իսկ այն քպ-ական ուսխորհրդի նախագահի պատմությունն ու պատն առանձին է...»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը: 

«2 օր առաջ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ավետիք Չալաբյանի գործի նախնական քննությունն ավարտված է։ Այսօր դատախազը Ավետիք Չալաբյանի գործի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին ու նոր միջնորդություն ներկայացվել կալանքը երկարացնելու։ Նպատակը հնարավորինս երկար կալանքի տակ պահելն է։ (Հիշեցնեմ նաև, որ հուլիսի 1-ից իրեն մեղսագրվող արարքն ընդհանրապես պետք է ապաքրեականացվեր ու Ավետիքը պետք է ազատվեր կալանքից, բայց ափալ-թափալ փոփոխություն էին մտցրել, որ այդ հոդվածը մնա)։ Ասել եմ, նորից կրկնեմ. այս կրկեսի նպատակը՝ քաղաքականություն մտնելուց հեռու պահել ցանկացած նոր խաղաղացողի։ Սա ցուցադրական պատիժ է բոլոր նրանց համար, ում մտքով կարող է անցնել քաղաքականություն մտնել ու թեկուզ զուտ տեսականորեն սպառնալ Նիկոլի իշխանությանը»,-ասել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: 

«Ես մշտապես ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանի հիմնական թշնամին միտքն ու կամքն են: Ավետիք Չալաբյանը հենց այդ միտք և կամք ունեցող մարդկանցից է, ուստի՝ Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախներից մեկը: Պետք լինի, երեք վայրկյանում էլ կկազմակերպեն դատավարություն, պետք լինի Քրեական օրենսգիրքը փոխել Ավետիք Չալաբյանին ցմահ ազատազրկման դատապարտելու համար, անելու են, եթե այդպես որոշի Նիկոլ Փաշինյանը: Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է, և ինձ շարունակում է զարմացնել միջազգային հանրության լռությունը, որ տեսնելով Հայաստանի անկումը՝ դեպի տոտալ բռնապետություն, շարունակում են ոչ միայն ոչինչ չանել, այլև ծափահարել իրենց դրածո Փաշինյանին»,- ասել է ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը: 

«Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ, ամեն դեպքում, պետք է շարժման հնարավոր առաջնորդները կաշկանդված լինեն, մեկուսացված լինեն, իրենց նպատակները չկարողանան իրագործել: Ավետիքի գործը և դեպքը հենց այդ համատեքստում են: Ակնհայտ է, որ նրա նկատմամբ չէր կարող լինել քրեական հետապնդում, բայց հերիք չէ այդ հետապնդումն իրականացրել են, անընդհատ ինչ-որ բաներ են փոխում: Ինչպես գիտեք, այն հոդվածը, որով նրան մեղադրանք էր առաջադրվել և հիմք էր կալանքի տակ պահելու, հուլիսի 1-ից նոր Քրեական օրենսգրքով չպետք է գործեր: Բայց հապճեպ հավաքվել են, օրենք են ընդունել, որպեսզի շարունակեն Չալաբյանին պահել կալանքի տակ»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ամենեւին պարտադիր չէր, որ նախաքննության ընթացքում Չալաբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեր կալանքը: Ավետիք Չալաբյանը կարող էր լինել ազատության մեջ, էլի իրականացվեր նախաքննություն, կիրառվեր այլ ռեժիմ: Ասենք, ստորագրություն չբացակայելու մասին, որովհետեւ նա իր վարքագծով երբեք առիթ չի տվել որեւէ իրավապահ մարմնի, այդ թվում՝ քննիչին՝ մտածելու, որ ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին, ազդել նախաքննությամբ անցնող մյուս սուբյեկտների վարքի վրա եւ այլն: Այդպիսի բան չի եղել, այդպիսի ապացույց գոյություն չունի, որ նրա ազատության մեջ լինելը ռիսկային է քննության համար»,-ասել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: 

«Ինձ համար Հայաստանի քաղաքականության ամբողջ նորագույն շրջանի մեջ ամենամեծ գաղտնիքն է. ինչո՞ւ են Ավետիք Չալաբյանին պահում կալանքի տակ: Այդ հարցն ինձ էլ է հետաքրքրում, որովհետև ես շատ դեպքերում որևիցե տրամաբանություն չեմ տեսնում։ Ես կարող եմ ենթադրել, որ ինչ-որ մեկը անձնական խնդիրներ ունի, կարող եմ ենթադրել տարբեր բաներ, բայց այդ ամեն ինչը չի մտնում այն տրամաբանության մեջ, որ տեղի է ունենում այժմ Հայաստանում»,-ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: 

Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: «Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս: Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու: Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-նշել էր նա։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ասել էր, որ Չալաբյանի գործն իրեն հիշեցնում է 1937թ.-ը: «Այդ անձը հատուկ ձայնագրել էր խոսակցությունը եւ վստահ էր, որ իշխանությունների հրահանգով քրեական գործ է հարուցվել Չալաբյանի դեմ։ Նա առանձնազրույցը ձայնագրելու ի՞նչ իրավունք ունի։ Մատնությունը խրախուսվում է իշխանությունների կողմից: Հիշեք ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանի դեպքը»,-ասել էր Ավետիք Իշխանյանը:

ՀՀ ՄԻՊ գրասենյակը` Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ ևս, համապատասխան գրությամբ պարզաբանումներ է պահանջել Դատախազությունից Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ: Ավետիք Չալաբյանի դեպքին անդրադարձել էր նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` «Հետո եկան իմ հետեւից…» հոդվածով:

Հիշեցնենք, որ նրան մեղսագրվում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 236-ի 2-րդ մասով նախատեսված արարքը (հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռել): «Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը: 

Նրա խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ԱԺ 5 պատգամավորներ, «Արար» հիմնադրամն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու կոչերով հանդես են եկել 5000-ից ավելի քաղաքացիներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, պատգամավորները, Արցախի թեմի հոգևոր առաջնորդը, այլ անձինք: 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира