Ինչպիսի դիմահարդարում ընտրել՝ Ամանորը դիմավորելու համար
ЛАЙФԻնչպիսին պետք է լինի այս Ամանորի դիմահարդարումը։ Համաձայն հրե կապիկի բնավորությանը՝ այս տարի դիմահարդարվելիս նախապատվությունը պետք է տալ կարմիր, նարնջագույն կամ մետալիկ գույներին՝ ոսկեգույնին ու արծաթագույնին։ Ի տարբերություն ամենօրյա դիմահարդարման՝ այս Ամանորին կարելի է վառ գույներով ընդգծել թե աչքերը, թե շրթունքները։ Կարող եք համարձակ գտնվել ու շրթունքներին ոսկեգույն շրթներկ քսել։ Աչքերին կարող եք անգամ կանաչ, կապույտ կամ մանուշակագույն ներկ քսել։
Այս Ամանորին հետաքրքիր կլինի, եթե դեմքին ու մարմնին գունավոր հինայով տատու անեք։ Հանգիստ խղճով կարող եք արհեստական թարթիչներ դնել, որոնք զարդարված կլինեն քարերով, փայլերով եւ այլն։ Մի խնայեք փայլը։ Ամբողջ մարմին փայլուն նյութեր քսեք, ավելի շատ՝ ձեռքերին, լանջաբացվածքին, թող լավ փայլեն։
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...
5
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»



