Փաստեր Ամանորի ու տոնածառի մասին, որոնք չգիտեիք
ФОТОԻնչպես էին Ամանորը տոնում նախկինում։ Ահա հետաքրքիր փաստեր, որոնք, ամենայն հավանականությամբ, դուք չգիտեիք։ Պատմաբանները պնդում են, որ Նոր տարին նշելու սովորույթը ծնվել է Միջագետքում՝ ավելի քան 4 հազար տարի առաջ։ Միմյանց ամանորյա նվերներ նվիրելն առաջացել է հին հռոմեացիների մոտ։
Ամանորյա արձակուրդների գաղափարը մտցրել է ռուս Պետրոս Առաջին թագավորը։ Ամանորյա տոնածառեր զարդարելը Ռուսաստանում նույնպես Պետրոս Առաջինի գաղափարն է եղել։ Միջնադարյան Եվրոպայում տոնածառերը տանիքից էին կախում։ Սուրբ ծնունդին տոնածառ զարդարելը Մարտին Լյութերի գաղափարն էր։ Ռուսաստանում տոնածառի խաղալիքները հայտնվել են ընդամենը 100 տարի առաջ, մինչ դա այն կոնֆետներով էին զարդարում։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



