Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վիճակախաղ. ինչո՞ւ և ինչպե՞ս է այն հայտնվել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակախաղի տոմսը արժեթղթերի այն տեսակներից մեկն է, որը կարելի է ձեռք բերել հատուկ նշանակված վայրերում կամ առցանց տարբերակով: Այդ փաստաթղթի սեփականատերն իրավունք ունի պարգևատրում ստանալ, եթե շահի: Իսկ ընդհանրապես, վիճակախաղի ծագման բազմաթիվ վարկածներ կան: Որոշ գիտնականների ենթադրությունների համաձայն, դրա հայտնվելը կապված է Հին Հունաստանի հետ, բայց պատմության մեծ մասը կապված է Հին Չինաստանի կամ Հռոմի հետ: Մ.թ.ա. մոտ 100 թվականին, երբ Հան դինաստիան իշխանություն է ստացել Չինաստանում, վիճակախաղ է անցկացվել, որը նման է եղել ներկայիս «կենո» խաղին:

Արդյունքում ստացվել են հսկայական միջոցներ, որոնք ուղղվել են Չինական մեծ պատի կառուցմանը: Հին հռոմեական տիրակալներ Ներոնը և Օգոստոսը սիրել են վիճակախաղեր կազմակերպել տոների ժամանակ, որտեղ խաղարկվել են ստրուկներ և ունեցվածք: Պլեբեյների համար ևս եղել են անվճար վիճ ա կ ա խ ա ղեր: Հե տաքր ք ի ր է «лотерея», «lottery» (հայերեն՝ վիճակախաղ) բառի ծագումը: Լեզվաբանները դրա ծագումը կապում են ֆրանկների «hlot» (վիճակ) բառի հետ: Անգլիայում հավատում են, որ այդ բառը «lot»-ն է՝ մասնաբաժինը: Հնարավոր է, որ դեր է ունեցել իտալերեն «lotto» բառը, որը նշանակում է ճակատագիր: Իրոք, ըստ էության, վիճակախաղը մեծապես կախված է մարդու բախտի կամ ճակատագրի անսպասելի շրջադարձերից: 1466 թվականի փետրվարը համարվում է վիճակախաղերի ծննդյան օր Եվրոպայում: Այդ օրը Բրյուգեում (Բելգիա) տեղի է ունեցել վիճակախաղ` նվիրված նկարիչ Յան վան Էյքի հիշատակին: Այն կազմակերպել էր նկարչի այրին:

Վիճակախաղի միջոցները ուղղվել են կարիքավորներին օգնելուն: Հետագայում վիճակախաղերը մեծ ժողովրդականություն են ստացել: Ստացված բոլոր միջոցներն ուղղվել են հին կառույցների բարելավմանը և նոր կառույցների ստեղծմանը: Պետական գանձարանը լրացնելու համար 1520 թվականին Ֆրանսիայում արքա Ֆրանցիսկոսի հրամանագրով 5 խոշոր քաղաքներում անցկացվել են վիճակախաղերի խաղարկություններ: 1530 թվականին Ֆլորենցիայում անցկացվել է իտալական վիճակախաղ, որտեղ առաջին անգամ խաղարկվել են դրամական մրցանակներ: Համաձայն 1863 թվականի հրամանագրի, Իտալիայում պարբերաբար անցկացվել են ազգային վիճակախաղեր: Խոր ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար Անգլիայում վիճակախաղեր են հայտնվել 1559 թվականին:

Ստացված միջոցներն ուղղվել են նավահանգիստների, ճանապարհների, կամուրջների և այլ կառույցների նորոգմանը: Համարներով վիճակախաղ առաջին անգամ անցկացվել է Հոլանդիայում 1726 թվականին: Ամերիկայում 1612 թվականին է տեղի ունեցել առաջին վիճակախաղը: Հավաքված միջոցներն օգտագործվել են առաջին գաղութը վերազինելու համար, որը հիմնադրվել է ներկայիս ԱՄՆ-ի տարածքում: Վիճակախաղերը քաոտիկ են զարգացել, ենթարկվել են կոռուպցիայի, արձանագրվել են խարդախությունների բազմաթիվ դեպքեր: Արդյունքում, 1870-ական թվականներին ԱՄՆ-ում օրենքով արգելվել են վիճակախաղերը, և միայն 1971 թվականին է եղել առաջին պետական խաղարկությունը:

1980-ականներին հայտնվել է ակնթարթային վիճակախաղերի շարքը, որը մինչ օրս էլ տարածված է: Ռուսաստանում Պետրոս Մեծի օրոք ժամագործ Գ. Գասենուսն է կազմակերպել առաջին վիճակախաղը, իսկ ահա առաջին պետական վիճակախաղը մտցրել է Եկատերինա 2-րդը 1782 թվականի իր հրամանագրով: 1918 թվականին խորհրդային կառավարությունն արգելել է վիճակախաղերը, քանի որ դրանք համարել է անցյալի մնացուկ: Սակայն 1921 թվականից ֆինանսական անկայունության ու վատ բերքի պատճառով նկատվել է վիճակախաղերի աշխուժացում: Հետագա տասնամյակների ընթացքում հայտնվել են բազմաթիվ կանխիկ վիճակախաղեր:

1970 թվականին հայտնվել է հանրահայտ «Սպորտլոտո» մարզական վիճակախաղը: Դրա ձևաչափը հիմնված էր ամենահին թվային վիճակախաղի՝ «կենո» -ի վրա: Ստացված հասույթի կեսն ուղղվել է խորհրդային սպորտին աջակցելուն: Ներկայումս էլ շատ են տարբեր ու շատ գրավիչ վիճակախաղերը: Այնուամենայնիվ, սեփական իրավունքները պաշտպանելու համար ճիշտ է համարվում ընտրել պետական վիճակախաղերը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения