Նախկին ԲՀԿ-ականը դժվարանում է ասել՝ ԲՀԿ ի հետ տեղի ունեցածը կարուստ էր, թե ոչ (տեսանյութ)
ИНТЕРВЬЮPast.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցությունը լքած, բայց խմբակցության կազմի մեջ փաստացի գտնվող Արագած Ախոյանը տարվա կարևոր ձեռքբերումը համարեց իր տղայի նշանադրությունը: Պատասխանելով մեր հարցին, թե արդյոք 2015 թվականին ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը կորուստ կարելի է համարել, թե ոչ՝ Ախոյանը դժվարացավ այն համարել կորուստ կամ ձեռքբերում:
Հիշեցնենք, որ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո խմբակցության և կուսակցության ղեկավարի պաշտոններից հրաժարականի դիմում ներկայացրեց և հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Դրանից հետո խմբակցությունը լքեցին բազմաթիվ պատգամավորներ, բազմաթիվ ԲՀԿ-ականներ լքեցին նաև կուսակցությունը: ԲՀԿ կուսակցության նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան




















































