Բելառուսը այս պատերազմում ներքաշվելու սպառնալիքի տակ է. Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Բելառուսը չի դառնա ուկրաինական հակամարտության կողմ, սակայն խոստովանում է, որ այդ երկրին կարող են ներքաշվել դրա մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է «The Economist»-ի կառավարական կլոր սեղանի առցանց ելույթի ժամանակ։
«Մենք կարծում ենք, որ Բելառուսը չի խառնվի այս պատերազմին, բայց սադրանքներ կան ու կլինեն։ Բելառուսը ներքաշվելու սպառնալիքի տակ է»,- ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ Կիևը պատրաստվում է իրադարձությունների նման զարգացման։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը երբեք իրեն չի խնդրել մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



