Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչու է Շարմազանովն ամեն տարեվերջին տանից դուրս գալիս

ЛАЙФ

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների կանանց հետ ամանորյա հարցազրույցների շարքը։

Այս անգամ մեր զրուցակիցը ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսացության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կինն է`  Լիլիթ Դավթյանը, ով մասնագիտությամբ լրագրող է։

12046816_1816203265273051_1327651176321688202_n

-Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում պատրաստվում Ամանորին, ե՞րբ են սկսվում տոնական նախապատրաստությունները։

-Նոր տարվա «հոտը» մեր տանը գալիս է դեկտեմբերի 25-ից, երբ աշխարհը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն տոնում:
Երբ երեխաները փոքր էին, այլ սցենար ունեինք՝ մշակութային՝ նամակ Ձմեռ պապին, ցանկություններ, նվերներ …
Հիմա, երբ իրենք ավելին են հասկանում, փորձում ենք հոգևոր բովանդակություն հաղորդել այս ամենին: Ամենակարևորը փախցնում ենք միասին լինելու առիթը. ինձ համար կարևոր է ընտանեկան սիրո, միասին հաց կիսելու սեղանը։
Տոնածառը տեղադրելուց հետո միասին սեղան ենք նստում, շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, որ ընտանիքի բոլոր անդամները, տան մեծերը՝ տատիկները ողջ-առողջ են, որ բոլորս միասին ենք: Հետո հերթով կիսվում ենք՝ ով ինչ ունեցավ կամ բաց թողեց անցնող տարում և ինչ է սպասում եկողից:
Ցանկություններ ենք հռչակում՝ ինչպիսին լինի Նոր տարին: Վերջին խոսքն ու մաղթանքը, բնականաբար, հայրիկինն է: Ավանդական խոսք ունի՝ խաղաղություն հայրենիքին, օջախին ու մեր հոգիներին:
Բուն տոնական նախապատրաստության ասենք այսպես՝ «մենեջմենթը» ղեկավարվում է սկեսրոջս կողմից: Արդեն տասնամյակների փորձ կա Նոր տարին հայրական տանը տոնելու: Այնպես որ ամեն մեկն իր անելիքը գիտի և հաջողում ենք:

11855709_1782942918599086_2461625070831311969_n
-Ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին։ Արդյո՞ք Ձեր ընտանիքում որեւէ հատուկ ավանդույթ կա։
-Նոր տարին պարտադիր դիմավորում ենք հայրական օջախում: Ավանդույթի համաձայն՝ անցնող տարվա վերջին րոպեին ամուսինս որպես տան ավագ որդի, դուրս է գալիս և տուն է մտնում նոր տարվա զանգերի հետ: Նա իր հետ բերում է այն, ինչ այդ տարվա խորհրդանիշն է համարում, նաև նվերներ:

10557248_313267665521645_1826096163551628487_n
-Արդյո՞ք ինքներդ եք պատրաստում ամանորյա ճաշատեսակները, ո՞րն է Ձեր «բրենդային» ճաշատեսակը եւ ո՞րն է Ձեր ամուսնու ամենասիրած ճաշատեսակը։
-«Բրենդային» կերակրացանկ հիմնականում չունենք, ճաշատեսակներն ավանդական են: Հիմնականում սկեսուրս է պատրաստում. սիրում եմ իրեն, որ այդ պատասխանատու գործն իր վրա է վերցնում, շնորհակալ եմ, որ ինձ թույլ է տալիս վայելել հանգիստը:
Ամուսինս գուրման չէ, ուտելու հարցում հարմարվող է: Սիրում է հատկապես մոր պատրաստած թփով տոլման, ձկնային ուտեստներ: Շատ սիրում ենք և սպասում, որ լավ տրամադրության պահերին ինքը պատրաստի որևէ հետաքրքիր բան:

10492097_1536819953217333_2553918559548071841_n
-Ի՞նչ նվեր եք ստացել Ամանորին, որը մինչեւ օրս հիշում եք։ Ինչպե՞ս են Ձեր ընտանիքում մատուցվում տոնական նվերները։
-Անկեղծ՝ չեմ հիշում որևէ առանձին նվեր: Տպավորված եմ սիրով, որ ամեն տարի նոր գույն, խորություն է բերում մեր հարաբերություններում: Փառք Աստծուն դրա համար. սա աշխարհում որևէ նյութական արժեքի հետ չեմ փոխի: Իհարկե, էնպես չի, որ նվերներ չեմ ուզում և դրանք հաճելի չեն, իհարկե հաճելի են:
-Ինչպիսի՞ն էր 2015-ը ձեր ընտանիքի համար, ի՞նչ եք ակնկալում 2016-ից։
Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, թե մեր ընտանիքը հասարակությունից դուրս է: Էն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը և լավը, և վատը ուղիղ պրոյեկտվում է նաև մեր տան վրա. ողբացել ենք տարեսկզբին Գյումրիի ողբերգության ժամանակ, տխրում և աղոթում ենք ամեն մի նահատակ զինվորի հոգու, նրանց ծնողների մխիթարության համար:
Փառք Աստծուն, որ աշխարհը ցնցած ահաբեկչությունը մեր երկիր չի հասնում: Պիտի շարունակենք աղոթել նախ խաղաղության համար:
Աղոթում եմ, որ 2016-ին իմ երկիրը և իմ տունը օրհնված լինի, որ հոգևոր զարթոնք ունենանք և ամուր բռնենք Աստծո փեշը, որովհետև այն, ինչ մարդկանց համար հաշվարկների հարց է և անհնար, Աստծո համար անհնար ոչինչ չկա՝ միայն հավատալ է պետք: Որ հետ դառնանք չար գործերից: Գիտեք՝ մի գիշերում անհնար է կյանք փոխել, բայց մի գիշերում հնարավոր է փոխել մտքերը, որոնք կարող են կյանք փոխել: Եկեք Նոր տարվա հրաշքը մեզնից սկսենք՝ յուրաքանչյուրս մեզնից՝ Աստծուց խնդրելով սիրո բաժին դիմացինի համար:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян