Ереван, 22.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վարչապետը վստահ է, որ 2016-ին Հայաստանը նոր հաջողություններ է արձանագրելու

ПОЛИТИКА

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու, հայտարարեց, որ կառավարությունը գործադրել է բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանունակության, ժողովրդի բարեկեցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում ՀՀ վարչապետը հակիրճ ամփոփեց տարին բնութագրող երևություները, առանձնացնելով երեք կարևորագույնները:

«Առաջինը տնտեսական աճն է. թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական տարածաշրջանային նորագուն մարտահրավերների բացասական ազդեցությունից, բայց ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում, մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ: 2015 թվականի հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության աճը կազմել է մոտ երեք տոկոս, այն դեպքում, երբ տարվա սկզբին միջազգային հեղինակավոր կառույցներն ու փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում, բացասական տնտեսակ ան աճի ցուցանիշ: Աճ կա արդյունաբերությունում՝ 4,6 տոկոս, գյուղատնտեսությունում 11,6, ծառայությունների ոլորտում, իհարկե առանց առևտրի, 3 տոկոս, 12-ամսյա գնաճի ցուցանիշը նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1,9 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 4,1 տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձն աճել է 8,5 տոկոսով»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ սա եղել է ՌԴ-ում ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված տրանսֆերտների շուրջ 500 մլն դոլարով անկման պարագայում: Վարչապետի խոսքով՝ պահանջարկի նման նվազման պայմաններում տնտեսական աճի և վճարային հաշվեկշռի բարելավումը կարևորագույն նվաճում է, որը ցույց է տալիս մեր տնտեսության և իրականացված քաղաքականության կենսունակությունը:

Երկրորդ կարևորագույն նվճաումը, որ վարչապետն ընդգծեց, Սահմամադրական բարեփոխումների իրականացումն ու համաժողովրդական քվեարկության արդյունքում Սահմանադրական փոփոխությունների ընդունումն է: «Հանրաքվեով ՀՀ քաղաքացիների կողմից հավանության արժանացած նախագիծն անկասկած արժեքավոր հիմք է ծառայում մեր հայրենիքի բարեկեցության կայուն զարգացման համար: Առավելապես կարևորում եմ այն, որ Սահմանադրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում ՀՀ ԱԺ դերակատարումը, ստեղծում է խորհրդրանական վերահսկողություն իրակ անացման իրապես արդյունավետ մեխանիզմներ, բարձրացնելով կառավարության հաշվետվողականությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ըստ կառավարության ղեկավարի՝ երրորդ կարևորագույն նվաճումը մեր երկրի խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն էր: Նա հիշեցրեց, որ 2015 թվականից ՀՀ-ն ԵԱՏՄ կազմում է: «Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և գնալով ավելի լայն աշխարհագրություն: 10 ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ նվազել է շուրջ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումն ունի լոկ երկու տոկոսանոց անկում: Մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են՝ միանալով ԵԱՏՄ-ին` Հայաստանը հնարավորություն ստացավ մեղմելու արտահանման նվազումը համեմատ տարածաշ րջանում գտնվող համադրելի երկրների, ինչպիսիք են Մոլդովան ու Վրաստանը: Միաժամանակ, ՀՀ-ն 2015 թվականի դեկտեմբերին նոր լայնածավալ բանակցություններ սկսեց Եվրամիության հետ, որի շրջանակում քննարկել ենք ոչ միայն քաղաքական, այլև բազմաթիվ տնտեսական հարցեր՝ ուղղված մեր փոխգործունեությունը ԵՄ անդամ երկրների հետ մեծացնելուն: Վստահ եմ, որ 2016 թվականին մենք նոր հաջողություններ ենք արձանագրելու: Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու` ես հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրել է բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանունակության, ժողովրդի բարեկեցության համար: Բոլորս անելու ենք դա միասին՝ համատեղ»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

Ucom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»