Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն ամենատարբեր դիտանկյուններից քննարկվում է. Տիրգրան Աբրահամյան
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն ամենատարբեր դիտանկյուններից քննարկվում է։
Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն ամենատարբեր դիտանկյուններից քննարկվում է։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները շատ դեպքերում ընդհանուր գծերով է ներկայացված և դրանց իրականացման հարցում բանակցելու ու հնարավորինս հայկական շահերի շրջանակներում գոնե փոքր հաջողություններ գրանցելու հնարավորություն կա։
Կոնկրետ այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը սահմանում է հետևյալը.
«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:
Ովքեր պնդում են, որ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը և բնակավայրերի հանձնումը, ապա թող ցույց տան դրա վերաբերյալ ձևակերպումը։
Այլընտրանքային ճանապարհի նախագիծը կարող էր քննարկվել ու հաստատվել այնպիսի տրամաբանության ներքո, որի դեպքում 3 հայկական համայնքները կարող էին մնալ «Լաչինի միջանցքի» 5 կմ-ոց հատվածում և չհանձնվել Ադրբեջանին։
Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի շանտաժի, սպառնալիքի ներքո է եռակողմ հայտարարության այս դրույթն իրականացվում ադրբեջանական հավակնությունների շրջանակում։
Իրադրությունը բավականին բարդ է, պարզ, ստանդարտ լուծումներ չունի և ցանկացած կարգավորում պետք է լինի խիստ հաշվարկված, հակառակ դեպքում նոր կորուստներն անխուսափելի կլինեն։
Ադրբեջանի հետ տարբեր հարցերով բանակցությունները ենթադրում է ծանր գործընթաց, որը ՀՀ ներկայիս իշխանությունների պայմաններում մեզ համար շահեկան լուծման հնարավորություն չի ընձեռում։
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
4
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
5
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»



