Զանգվածային պատվաստումների անհրաժեշտություն չի առաջանա․ ԱՀԿ
ОБЩЕСТВОԿապիկի ծաղիկ հիվանդության դեմ զանգվածային պատվաստումների կարիք չի առաջանա։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը մասնավորապես ասել է, որ բոլոր որոշումները, որոնք կապված են ծաղկի կամ կապիկի ծաղկի դեմ իմունիզացիայի հետ, պետք է կայացվեն անհատաբար, ըստ իրավիճակի, իսկ պայքարը կապիկի ծաղկի բռնկման դեմ իրականացվելու է հանրային առողջապահության միջոցառումներով, ներառյալ նաեւ համաճարակի վերահսկողությունը, կոնտակտների ուսումնասիրումը, հիվանդների բուժումն ու խնամքը։
Այս տարվա մայիսից սկսած կապիկի ծաղկով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում կազմել է ավելի քան երեք հազար մարդ, աշխարհագրական տարածվածությունն ընդգրկում է հիսուն երկիր՝ ներառելով ԱՀԿ հինգ ռեգիոն։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



