Աշոտ Ոսկանյանը Ավետիք Չալաբյանի` «Հայաստանի նոր ազգային պակտը» հոդվածի մասին
БЛОГԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԿՏԸ» հոդվածից ուզում եմ առանձնացնել երկու դրույթ, որ ինձ առանձնապես արժեքավոր են թվում։
ԱՌԱՋԻՆԸ վերաբերում է դիկտատորական լիազորություններին, որոնք գործող Սահմանադրությունը տալիս է մեկ անձի (անկախ նրա կառավարչական որակներից):
«Այդ անձը, ընտրված լինելով բնակչության համեմատաբար աղքատ եւ պակաս կրթված մեծամասնության կողմից եւ չունենալով իրական քաղաքական հակակշիռներ, մշտապես շահագրգռված է լինելու վերարտադրելու սեփական տեսակը հնարավոր բոլոր միջոցներով, արդյունքում հասարակության պակաս կրթված մասը գերիշխելու է կրթված եւ առաջադեմ մասին, արգելափակելով երկրի զարգացումը եւ պարբերաբար երկիրը վերադարձնելով նույն ճգնաժամին, որը մենք ունենք հիմա»։
Մեջբերված դրույթը կարևոր է նրանով, որ հնարավորություն է տալիս դուրս գալ «էլիտա - ժեխ» անպտուղ հակադրության արգելափակոցից և առաջարկում է խնդիրը լուծելու պետա-իրավական մեխանիզմ։
ԵՐԿՐՈՐԴԸ՝ «Հայաստանի նոր ազգային պակտը» ՀՀ Անկախության հռչակագրի վերանայման և վերախմբագրման հիման վրա կառուցելու առաջարկն է։
Որքան հասկանում եմ «նոր ազգային պակտի» ստեղծման դրույթը մոտ է «հասարակական նոր պայմանագրի» ձևավորման գաղափարին, որը հետհեղափոխական տարիներին պաշտպանում է «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի» հետ համագործակցող փորձագետների խումբը։ Այդ «պայմանագիրը» կամ «պակտը» Հռչակագրի հետ կապելն ունի երկու առավելություն։ Այն մի կոմից նախատեսում է հանրային համաձայնության փաստաթղթային, իրավական ամրագրում, մյուսից՝ տալիս է նրան ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ձև, որն ինքնին կայուն ազգային ինքնության անքակտելի բաղկացուցիչն է։
Երկու առաջարկներն էլ գրավիչ են նրանով, որ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԵՆ։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



