Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք. ցնցումներն զգացվել են Շիրակի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում
ОБЩЕСТВОՀունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
5
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»



