Ուժեղ կարկտահարություն Մարտակերտի շրջանում
ОБЩЕСТВОՄարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել, տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։
Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս 3 տրանսպորտային միջոց։
Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Զարդախաչ գյուղում կազմել է 2սմ, Վերին Հոռաթաղում` 3սմ։
Կարկուտն ամենաշատը տեղացել է Հաթերքում, որի շերտը հասել է 5սմ-ի։
Համայնքներում իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։




1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



