Խնդիրների պատճառով Եկատերինբուրգ- Երևան չվերթի օդանավը վերադարձել էր «Կոլցովո» օդանավակայան․ այժմ այն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում
ОБЩЕСТВОԵկատերինբուրգ – Երևան չվերթի քաղաքացիական ինքնաթիռը, որը նախորդ օրը որոշակի խնդիրների պատճառով հետ էր վերադարձել «Կոլցովո» օդանավակայան, հունիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 10:59-ին, թռիչք է կատարել դեպի իր նշանակման վայր: «Զվարթնոց» օդանավակայանից» «Արմենպրես»-ի թղթակցին հաղորդեցին, որ Ռուսական «Ռոսիա» ավիաընկերությանը պատկանող՝ FV 6937 չվերթի «Սուպերջեթ» օդանավը Երևանի ժամանակով 13:19-ին արդեն բարեհաջող վայրէջք է կատարել:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ ըստ արտակարգ իրավիճակների ծառայությունում իր աղբյուրի՝ հունիսի 24-ին Եկատերինբուրգ – Երևան չվերթի «Սուպերջեթ» քաղաքացիական օդանավը հերմետիզացիայի ցուցիչի ակտիվացումից հետո վերադարձել է «Կոլցովո» օդանավակայան: Ինքնաթիռում եղել է 80 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
3
Потеря памяти или преднамеренность? «Паст»
4
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



