ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ պարենային ճգնաժամը կանխելու համար. Բորել
МЕЖДУНАРОДНОЕԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները «սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստեղծում», և ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային աղետը կանխելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես վստահեցրել եմ իմ բոլոր զրուցակիցներին, որ մենք պատրաստ ենք աշխատել ՄԱԿ-ի և գործընկերների հետ՝ կանխելու մեր պատժամիջոցների ցանկացած անցանկալի ազդեցություն պարենային գլոբալ անվտանգության վրա։ Մենք սերտ կապի մեջ ենք ՄԱԿ-ի հետ՝ լուծելու այնպիսի հարցեր, որոնք կարող են ազդել ռուսական հացահատիկի կամ պարարտանյութի գնումների վրա»,- ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը։
Բորելը հավելել է, որ պետք է շտապ Ուկրաինային հնարավորություն տալ իր հացահատիկն արտահանել Սև ծովով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



