Փաստացի կապիտուլյանտը խոստովանում է իր հերթական խոշոր ձախողումը, կամ իր հերթական խոշոր խաբեությունը. Արտակ Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և պատասխանատվությունը»:
Այս մեջբերումը կապիտուլյանտ Նիկոլի ելույթից է, որը նա ունեցել է 2021թ. օգոստոսի 18-ի կառավարության նիստում, երբ ներկայացնում էր կառավարության ծրագիրը:
Նա հստակ ասում է, որ ժողովուրդն իրենց կառավարությանը տվել է խաղաղություն հաստատելու մանդատ և իրենք ստանձնում են իրենց բաժին պատասխանատվությունը:
Անցել է 10 ամիս, և երեկ Ազգային Ժողովում նույն կապիտուլյանտ Նիկոլը հայտարարում է «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»:
Փաստացի կապիտուլյանտը խոստովանում է իր հերթական խոշոր ձախողումը, կամ իր հերթական խոշոր խաբեությունը: Նման դեպքերում պատիվ, արժանապատվություն, նամուս ունեցող կառավարությունները հրաժարական են տալիս: Իսկ մեր աննամուսներին դա բնականաբար չի վերաբերում:
Դուք կասեք, ի՞նչ հրաժարական երբ սրանք երկիր, բանակ, հայրենի հողեր, տնտեսություն, ազգային արժանապատվություն, մարդկանց կյանքեր են կործանել ու հրաժարական չեն տվել: Եվ դուք իրավացի եք: Սրանցից պետք է ազատվել ցանկացած եղանակով, այլապես` նոր կործանարար պատերազմը հեռու չէ:
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
5
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»



