ԱՄՆ տնտեսական ցուցանիշները գնալով վատանում են, դա անզեն աչքով էլ է երևում
БЛОГՀամլետ Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որ ԱՄՆ տնտեսական ցուցանիշները գնալով վատանում են, դա անզեն աչքով էլ է երևում, և մարդիկ այդ վատացման ազդեցությունը զգում են իրենց ամենօրյա կյանքի և վաստակի վրա։ Այն փաստը, որ արդյունաբերական ապրանքներ վաճառող խոշոր սուպերմարկետներն իրենց վաճառասրահներում արդեն սկսել են մեծ մասնաբաժիններ հատկացնել սննդամթերքի վաճառքին, այս ասածիս՝ առօրյա կյանքում հանդիպող լավագույն ապացույցներից մեկն է։ Շարքային քաղաքացին հիմա իր օրվա սննդի վրա մոտ երկու անգամ ավելի է ծախսում, քան մի հինգ տարի առաջ էր։
Տնտեսական խորը ճգնաժամ է թևակոխում մարդկությունը։ Դրա մասին է խոսում նաև Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը, ինչպես նաև ռազմական կոնֆլիկտների հաճախակիացումն աշխարհում, պետությունների միջև կոշտ դիմակայության դեպքերի աճը։
Վերջին երկու խոշոր տնտեսական ճգնաժամերի ելքերը եղել են համաշխարհային պատերազմները։ Հուսանք, որ մարդկությունն այս մեկի դեպքում այդպես չի վարվի և կգտնի տնտեսական ճգնաժամից խաղաղ ելքերով դուրս գալու հնարավորությունը։
Ստորև քոմենթում բերված են ԱՄՆ որոշ տվյալներ, որոնք այնքան էլ լավ ապագա զարգացումներ չեն խոստանում տնտեսական կյանքում։
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



