Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Լավրովի այցի և Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ո՞չ բոլոր մանրամասներն են հանրությանը հայտնի դարձել. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն «Ռուսաստանը սպասում է Հայաստանից ուղիղ ելքի դեպի Թուրքիա» վերնագրով հոդվածում գրում է, որ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ և առանձնազրույց ունեցել նրա հետ։ Այդ բանակցությունները տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքի ֆոնին։ Ընդդիմությունը, վճռական լինելով ամեն գնով իր դիրքորոշումը Մոսկվային հասցնելու հարցում, հանրահավաքի ժամանակ անցել է ռուսերենի։

Դժվար թե, իհարկե, Լավրովը լսած լինի ընդդիմության հայտարարությունները առ այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը մանդատ չունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների համար, ինչպես նաև այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները խաթարում են Երևանի և Մոսկվայի ռազմավարական հարաբերությունները։

Բայց այդ ամբողջ ակցիայի սիմվոլիկան եղել է թափանցիկ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Դիմադրության շարժումը» մայիսի սկզբից ակցիաներ է անցկացնում կառավարության հրաժարականի պահանջով։ Մինչև Լավրովի ժամանումը նրանք դիմել էին պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ Պետդումայի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին՝ առանձին հանդիպման խնդրանքով, ընդգծվել էր, որ «Հայաստանի ներկայիս իշխանությունը չի ներկայացնում հայկական պետության ու հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը»։ Սակայն հանդիպումը չէր կայացել։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևան էր ժամանել Անկարայից, որտեղ հանդիպել էր իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ըստ թուրքական աղբյուրների, կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այնուհետև Չավուշօղլուն ասել է, որ իրենք քննարկել են նաև 3+3 ձևաչափի արդյունավետությունը Կովկասում, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը, մեկնաբանելով Սերգեյ Լավրովի այցը, «ng.ru»-ի հետ զրույցում ասել է, որ դժվար թե դա լուրջ գործընթացներ պարունակի։ «Երևանի և Անկարայի միջև բանակցությունները դանդաղ են ընթանում: Կողմերը հստակ սպասում են, թե ինչպես կզարգանան համաշխարհային գործընթացները, այդ թվում՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը։ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այժմ առաջնահերթություն չէ: Նրա համար շատ ավելի կարևոր է իրավիճակը Ուկրաինայում և իր իսկ գործողությունը Սիրիայում։ Իսկ Մոսկվայի համար գլխավորը տեղյակ պահելն ու իր օրակարգն առաջ տանելն է»,- ասել է նա։ Հայաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը և նրա գործընկեր Արարատ Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել, որում իրենց հանդիպումը անկեղծ են անվանել։ Լավրովն ասել է, որ ավարտվում է ճանապարհային հաղորդակցության հարցի համակարգումը, ճանապարհների բացումը ողջ տարածաշրջանում։ Նրա խոսքով, ընդհանուր ըմբռնում կա, որ գործընթացը շարժվում է, թեև «գուցե մենք կցանկանայինք ավելի արագ տեմպեր տեսնել»։

Նա ընդգծել է, որ սահմանների սահմանազատման հարցերում Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել՝ ներառյալ քարտեզներով։ Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նրանց հետ նա քննարկել է երկկողմ դաշնակցային հարաբերությունների, Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության ընդլայնման հարցերը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում։

Այնուամենայնիվ, Երևանում կարծում են, որ ռուս նախարարի այցի և Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ոչ բոլոր մանրամասներն են հանրությանը հայտնի դարձել։ Մասնավորապես, քաղաքական մեկնաբան Աշոտ Գազազյանը «ng.ru»- ին ասել է, որ քանզի Լավրովը Անկարայից է ժամանել Երևան, դա թույլ է տալիս ենթադրել, որ նա որոշ նոր գաղափարներ է բերել Հայաստանի մայրաքաղաք: «Հնարավոր է, որ Երևանը վերջապես ստացել է այն հարցի պատասխանը, թե իրականում ինչպե՞ս պետք է իրականացնել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, եթե ադրբեջանական զինուժը ինքնիշխան Հայաստանի տարածքում է ավելի քան մեկ տարի և շարունակում է այնտեղ ամրապնդվել: Հայաստանի իշխանությունները խոսում են մոտ 40 քառակուսի կմ ճանապարհների, արոտավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերի զավթման մասին։ Չնայած, իրականում օկուպացված տարածքը կարող է կրկնապատիկ ավելին լինել։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ սահմանազատել և սահմանագծել է յուրովի՝ չդիմելով ո՛չ ՌԴ գլխավոր շտաբի քարտեզներին, որոնց մասին խոսում է Մոսկվան, ո՛չ էլ, ըստ էության, առանց ռուս մասնագետների այդ գործընթացում մասնակցության»,- ասել է Գազազյանը։

Նրա խոսքով, կասկած չկա, որ Երևանում խոսք է եղել ՀԱՊԿ-ի պատրաստության բարձրացման մասին, որ հնարավոր լինի լուծել այն խնդիրները, որոնք ծագում են այդ կազմակերպության անդամ երկրների տարածքում։ Զրուցակիցը միաժամանակ ընդգծել է, որ Երևանում փորձագետների մեծամասնությունը համոզված է, որ Հայաստանի պարագայում, որի տարածքները զավթել է Ադրբեջանը, ՀԱՊԿ-ը պարզապես չի կատարել իր այն պարտավորությունները, որոնք ամրագրված են այս դաշինքի համապատասխան փաստաթղթերում։ Մեկ այլ կարևոր խնդիր է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը պետք է կապի Նախիջևանի ինքնավարության հետ։

Բաքուն շահագրգռված է այս նախագծի շուտափույթ իրականացմամբ։ Դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանը, քանի որ նման կերպ բարեկամ երկրների տարածքով ցամաքային ելք է ստանում դեպի Թուրքիա։ Բայց Հայաստանը ծանր քաղաքական վիճակում է: Ավելին, ընդդիմությունը մեծացնում է ճնշումը իշխանության վրա Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում՝ մեղադրելով նրան ազգային շահերը դավաճանելու մեջ։ Բացի դա, միջանցք բացելու գաղափարը չափազանց անընդունելի է հայ հասարակության համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай