Խարբերդի ամառանոցներում «Opel Zafira»-ն այրվել է. վարորդը այրվածքներ է ստացել
ОБЩЕСТВОՀունիսի 13-ին, ժամը 02:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 16-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խարբերդի ամառանոցների 16-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։42-ին, մարվել՝ 02։49-ին։ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Զ․) այրվել է։
Պատահարի հետևանքով Մ․ Զ․-ն ձեռքի մատների հատվածում ստացել է այրվածքներ։ Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



