Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Ռուսաստանի օրվա առթիվ
БЛОГԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում և համայն աշխարհում բնակվող սիրելի´ ՌԴ քաղաքացիներ,
սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:
Եղբայրական ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:
Գաղտնիք չէ, որ մեր երկրի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունն այսօր առանցքային և լրջագույն դերակատարում ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման գործում և ես լիահույս եմ, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն օրեցօր էլ ավելի են զարգանալու դաշնակցային փոխգործակցության ոգով: Պետական կարևորագույն այս տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նաև ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի իմ գործընկերներին, որոնց հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի շուրջ 14 տարվա արդյունավետ գործակցություն: Ես վստահ եմ, որ մեր գործընկերության ռազմավարական բնույթը թույլ է տալիս համատեղ ջանքերով հասնել առավել նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով` ի շահ երկու պետությունների քաղաքացիների բարօրության մեծացման:
Աստված պահապա´ն հայ և եղբայրական ռուս ժողովրդին...
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



