ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ստորագրել են համագործակցության 2016թ. ծրագիրը
ПОЛИТИКА: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 28-ին ամփոփվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2015թ. ծրագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն իրենց ելույթներում նշել են, որ ծրագրի իրականացման որակը լիովին համապատասխանում է սպասումներին և վերահաստատել համագործակցությունը նույն ձևաչափով շարունակելու պատրաստակամությունը:
Ամփոփման ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես եկան ծրագրի տարբեր բաղադրիչների պատասխանատու ՀԿ-ների և գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:
ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստագրեր են հանձնել համագործակցության շրջանակում անցկացված դասընթացների մասնակից զինկոմիսարիատների ներկայացուցիչներին և պաշտպանության ոլորտում մասնագիտացող լրագրողներին:
Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը և դեսպան Անդրեյ Սորոկինը ստորագրել են ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2016թ. ծրագիրը:



