Դոնբասում ընթանում է «հրետանային պատերազմ», որում Ուկրաինան պարտվում է Ռուսաստանին. Ուկրաինայի ռազմական հետախուզություն
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին բրիտանական Guardian թերթին տված հարցազրույցում նշել է, որ Դոնբասում «հրետանային պատերազմ» է ընթանում, և դրա արդյունքը կախված է նրանից, թե Արևմուտքը ինչ քանակությամբ և ինչպիսի զենք կտա Ուկրաինային։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այս հրետանային դիմակայությունում պարտվում է Ռուսաստանին և գրեթե ամբողջությամբ ապավինում է արևմտյան զենքին։
«Ուկրաինան յուրաքանչյուր 10-15 ռուսական հրետանու դիմաց ունի մեկ հրետանի»,- թերթը մեջբերում է Սկիբիցկիի խոսքերը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան օրական օգտագործում է 5000-ից 6000 արկ։
«Մենք գրեթե սպառել ենք մեր ամբողջ զինամթերքը և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 տրամաչափի արկեր», - ասել է Սկիբիցկին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



