Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին
ПОЛИТИКАՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Պերնամբուկու նահանգում հորդառատ անձրևների պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ցավով տեղեկացա Բրազիլիայի Պերնամբուկու նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի և անհետ կորածների մասին:
Վշտակցելով Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Բրազիլիայի ողջ ժողովրդին՝ տոկունություն և ոգու արիություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



