Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Արարատյան Ալյանսը» կհամախմբի հայերի և հայ ժողովրդի բարեկամների ներուժը երկրի անվտանգության ամրապնդման և տնտեսության մրցակցության բարելավման համար

ОБЩЕСТВО

«Արարատյան ալյանս» նորաստեղծ ինստիտուտն այսօր հանրությանը ներկայացրեց Հայաստանի առաջընթացի իր տեսլականը, գործունեության նպատակը և ոլորտները: Հանդիպմանը ներկա էին ճանաչված գիտնականներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր արտերկրից: Ինստիտուտի աշխատանքները տարվում են հետևյալ հիմնական ուղղություններով` անվտանգություն, գիտություն և տեխնոլոգիաներ, տնտեսություն, ազգային արժեքներ, սփյուռք և արտաքին կապեր, երիտասարդություն: Ձգտելով ձևավորել համահայկական միավորման ժամանակակից հարթակ` գործարկվել է  նոր պլատֆորմ` «Հայաստանի և Արցախի ռազմավարական զարգացման «Արարատյան Ալյանս» ինստիտուտ անվանումով, որի նպատակն է համախմբել հայերի, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամների ներուժը երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության մրցակցության բարելավման, ազգային արժեքների պահպանման և զարգացման համար: Ինստիտուտի ղեկավար Արա Աբրահամյանը նշում է, որ նպատակն ուղեղային կենտրոնի ստեղծումն է: «Ինչպես է զարգանալու Հայաստանը, որն է մեր երկրի զարգացման ճանապարհային քարտեզը, ովքեր են մեր ընկերները: Սրանք են այն հարցերը, որոնց պետք է պատասխաններ տրվեն»,-նշեց Աբրահամյանը: Հանդիպման ընթացքում ոլորտային խմբի ղեկավարները` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալեքսանդր Մանասյանը, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, հայագետ Արթուր Արմինը և այլք խոսեցին թեմատիկ վեց ուղղությունների մասին` մատնանշելով մեր անելիքներն այս ուղղություններով: Հանդիպման մի կարևոր հատված նվիրված էր մեր երկրի անվտանգությանը, և, իհարկե, Արցախին, մասնավորաբար` Արցախի տարածքային ամբողջականության խնդրին, Արցախի կարգավիճակի` միջազգային ճանաչման հարցին և այլն: Արա Աբրահամյանը նշեց` 44-օրյա պատերազմում ոչ միայն հայ ժողովուրդն է պարտվել, այլ նաև մեր ժողովրդի բարեկամները, քաղաքակիրթ աշխարհը, որն արտարբեր էր կատարվող իրադարձությունների հանդեպ: «Սա պարզ է, նորություն չկա այս առումով:  Ռուսաստանի հայերի միությունը երկու գիրք է հրատարակել Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: 67 երկրից իրավական փաստաթղթեր ենք հավաքագրել խնդրի վերաբերյալ: Դրանից հետո մի քանի անգամ միջազգային փորձագետների և իրավաբանների ենք հրավիրել, որոնք ներկայացրել են իրենց եզրակացությունները: Պատմության մեջ Ղարաբաղը երբևիցե չի եղել Ադրբեջանի կազմում, երբևէ իրենց չի պատկանել: Ցավոք, մեր ղեկավարներն այդ գրքերը չեն էլ փորձում կարդալ, այդ գրքերում ոչ միայն ներկայացված է պատմությունը, այլ նաև ճանապարհային քարտեզը, թե ինչ է պետք անել: Այսօր, կարծես թե,  «կորել է» միջազգային իրավունքը, չկա: Պետք է կարողանանք բարեկամ և ոչ բարեկամ երկրներին  ներկայացնել փաստաթղթերը,  պատմությունը, որ ունենք, եթե այդ  մարդիկ մեզ չեն օգնում, գոնե չեզոք լինեն։ Մշտապես Ադրբեջանի ասածներն ենք վերլուծում, բայց այս թեմայի վերաբերյալ մեր ասելիքը չենք ներկայացնում։ Պետք է կարողանանք պահպանել խաղաղությունը, մեր նպատակն է ունենալ ծրագիր, որով կառաջնորդվենք։ Չեմ պատկերացնում մի հայ, որ մոռանա Ղարաբաղյան խնդիրը և այլ կերպ պատկերացնի այս հարցի լուծումը»,- ասաց Արա Աբրահամյանը։

2022 թ.-ի սեպտեմբերին «Արարատյան Ալյանսը» պատրաստվում է գումարել իր առաջին համահայկական համաժողովը: Նախքան դա կլինեն քննարկումներ, կմեկտեղվեն փորձագետների կարծիքները, կձևավորվի թիմ, որը կզբաղվի խնդիրների լուծմամբ, կոնկրետ առաջակներ կներկայացնի: Արա Աբրահամյանը կոչ արեց բոլորին համախմբվել Ալյանսի շուրջ:

Լուսինե Առաքելյան

Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета