Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մոտ ապագայում հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել
ПОЛИТИКАՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքը, Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ:
Նշվում է, որ Վրաստանի վարչապետն առողջություն և հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին և բարգավաճում ու առաջընթաց՝ բարեկամ հայ ժողովրդին:
Զրույցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է բարեկամական և սերտ գործընկերային հարաբերությունները Վրաստանի և Հայաստանի միջև: Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել սերտ հարաբերությունները:
Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



