Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ներդաշնակություն և հավասարակշռություն. ինչպես հիվանդ ու տկար երիտասարդն, ի վեջո, դարձավ նոր մարտարվեստի հիմնադիր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այկիդոյի հիմնադիրը Մորիհեյ Ուեշիբան է, որը ծնվել է 1883 թվականին ազնվական, բայց աղքատ սամուրայների ընտանիքում։ Ուեշիբայի նախապապը ծառայել է Ճապոնիայի ռազմական տիրակալի՝ սյոգունի անձնական գվարդիայում, իսկ հայրն աշխատել է որպես մարտարվեստի հրահանգիչ։

Ընտանիքի դիրքերը կայսր Մեյջիի օրոք բավականին կայուն էին, սակայն իրականացված բարեփոխումները, որոնք զրկել են սամուրայներին կարգավիճակից, առաջացրել է ընտանիքի կործանում ու անկում։ Երիտասարդ տարիներին Մորիհեյը շատ հիվանդ է եղել։

Նա իր հասակակիցների ծաղրի առարկան էր։ Հայրը նրան ուղարկել է սումոյի դպրոց, սակայն երիտասարդ Մորիհեյը չի կարողացել նշանակալի արդյունքների հասնել: 1901 թվականին Ուեշիբան տեղափոխվել է Տոկիո ապրելու։ Այնտեղ նա բավականին ժամանակ է հատկացրել բուդոյի արվեստի ուսումնասիրությանը, զգալի հաջողությունների է հասել՝ ձևավորելով ամուր մկաններ։ Սակայն շուտով նրա ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է. նա հիվանդացել է։ Բժիշկներն ասել են, որ Մորիհեյը չի կարողանա ապաքինվել։ Այդ հանգամանքը ստիպել է նրան վերադառնալ՝ ապրելու ծնողների հետ Վակայամայում։

Մշտական ֆիզիկական վարժությունների արդյունքում երիտասարդ Ուեշիբայի առողջությունը արագ վերականգնվել է, և ապաքինվելուց հետո Մորիհեյը որոշել է չվերադառնալ Տոկիո և գնալ ծառայելու բանակում, որտեղ աշխատել է որպես ձեռնամարտի հրահանգիչ։ Ուեշիբան բանակից վերադառնալուց հետո շարունակել է զբաղվել ջիուջուցուով։ Մորիհեյ Ուեշիբայի կյանքում կարևոր իրադարձություն է եղել նրա ծանոթությունը Տակեդա Սոկակուի հետ, որն այդ ժամանակ դասավանդում էր Դաիտո-րյու Այկի-ջուցու։ Այդ ծանոթությունը Մորիհեյին տվել է այն միտքը, որ մարտարվեստը, որքան էլ դաժան ու ագրեսիվ լինի, պետք է հիմնված լինի մարմնի ներդաշնակության և հավասարակշռության վրա։

Ուեշիբան ուսումնասիրել է «այկի» հասկացությունը, որը հետագայում հիմք է դարձել նրա կողմից մշակված մարտարվեստի համակարգի համար։ Մորիհեյը այկիդոյի բոլոր հնարքները վերցրել է Դաիտո-րյու դպրոցից, որը զգալի ազդեցություն է ունեցել նրա վրա։ Նա շատ տպավորված է եղել այդ մարտարվեստին բնորոշ գործնական մոտեցման և հոգևոր բաղադրիչի համադրությամբ։ Ուեշիբան իր սեփական դպրոցը բացել է 1922 թվականին: Սկզբում այն կոչվում էր այկի-բու-ջուցու: Նոր մարտարվեստի բոլոր հնարքները ուղղված էին ոչ թե հարձակման փորձին, այլ պաշտպանության կազմակերպմանը։ Գրեթե բոլոր հնարքները, որոնք սովորեցնում էր Մորիհեյը, կարող էին օգտագործվել միայն թշնամու հարձակումից հետո՝ որպես լրացուցիչ տարրեր։ Վնասվածքները կանխելու համար մենամարտն ավարտվել է բազկի պարզ սեղմումով, ինչը վկայում էր նոր մարտարվեստի մարդասիրության մասին։ Այկիդոյի առաջին դպրոցը բացվել է 1939 թվականին Իվամի տաճարում: Ներկայումս այդ սինտոյական սրբավայրը ծառայում է որպես այկիդոյի պաշտոնական կենտրոն։

1941 թվականին առաջին անգամ ներկայացվել է այկիդո պաշտոնական անվանումը, իսկ 1948 թվականին ստեղծվել է Այկիկայի ասոցիացիան։ Այկիդոն լայն տարածում է գտել 1950-60ական թվականներին։ Բազմաթիվ ակումբներ են բացվել նոր մարտարվեստ սովորելու համար։ Մորիհեյը թոշակի է անցել՝ ղեկավարությունը վստահելով որդուն։ Նրա միակ պայմանը եղել է կոշտ հիերարխիա և ենթակայություն պահպանելը։ Այս սկզբունքը գործում է մինչ օրս։ Ժամանակակից աշխարհում այկիդոյի բոլոր պաշտոնական կազմակերպությունները այկիկայի մասնաճյուղերն են և ձևավորվում են միայն նրա համաձայնությամբ։ Մյուս կազմակերպությունները ոչ ֆորմալ են՝ այկիդոյի իսկական ավանդույթից դուրս:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения