Կոտայքի մարզում 2-ամյա երեխան խաղալիս ընկել է ջրով լի երկաթյա տարայի մեջ ու ջրահեղձ եղել
ОБЩЕСТВОՄայիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 2-ամյա Միքայել Ն-ն էր, ով նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում իրենց տան բակում խաղալիս ընկել է բակում դրված ջրով լցված երկաթյա տարայի մեջ և ջրահեղձ եղել։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



