Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
БЛОГՋերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Դուք հայ ընտանիք-հասարակություն գունապատկերի ամենավառ մասնիկն եք: Ձեր ազնիվ ձգտումների, ամենագաղտնի երազանքների, ամենավառ պատկերացումների, գիտելիքի ու կամքի շնորհիվ կառուցելու եք ոչ միայն ձեր երազանքների մոլորակը, այլեւ՝ անպարտ երկիր Հայաստանը: Դուք վաղվա մեր օրն եք ու ապագայի հենարանը, ուստի մաղթում եմ անսպառ հավատ սեփական նախաձեռնությունների հանդեպ, եւ իհարկե անհոգ մանկություն ու ժպիտներ:
Հարգելի՛ ծնողներ,
Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ մեզ, քանզի լավ պատկերացնելով մեր երեխաների լավագույն շահը, ինչպես նաեւ զուգահեռվող իրականությունը, առաջնորդվելով ազգային-կրոնական, հայապահպան գաղափարներով, հասկանում ենք, որ այս դժվարին փուլում նետված է մեծ մարտահրավեր, որի արժանապատիվ հաղթահարումը պարզապես անխուսափելի է, ուստի ծնողական սիրով, հոգատարությամբ, ընտանեկան ջերմությամբ շրջապատենք մեր փոքրիկներին, չէ՞ որ նրանք են վաղվա մեր դիմագիծը, մեր արժանապատիվ ապագան ու հպարտությունը:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



