Մեր պայքարի ոգին չի կարող մարել. Արցախի Արդարություն կուսակցության համանախագահը՝ Ստեփանակերտի բազմամարդ հանրահավաքի մասին
БЛОГ
Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ստեփանակերտի բազմամարդ հանրահավաքին.
Որքան էլ փորձեն որոշ իշխանիկներ ստվեր գցել երեկվա Ստեփանակերտում տեղի ունեցած երթ – հանրահավաքի վրա և ներկայացնեն, թե ժողովուրդը հավաքվել էր համերգ դիտելու, չի՛ ստացվելու: Մայիսի 28-ին, ֆանտաստիկ երթով և 1988-յան ոգով և բազմամարդությամբ հանրահավաքով, հայ ժողովուրդը կրկին անգամ փաստեց, որ ազգային նպատակների իրականացման միակ ճանապարհը համախմբումն է և պահանջատիրությունը, իսկ բոլոր փորձանքների աղբյուրը պատրանքներով առաջնորդվելն է՝ թե մեզանից ոչինչ կախված չէ: Ուստի կրկին անգամ հիշենք, որ մեր պայքարի ոգին չի կարող մարել, քանի դեռ կա այն սնուցող Հայաստան-Արցախ-Սփյուռք հզոր եռամիասնության ներուժը և այն Հայրենիքին ծառայեցնելու վճռականությունը:
Հ.Գ - Իսկ հանրահավաքին հաջորդող Իսպիրյաննների համերգը լրացրեց այն, ինչ սկսել էին հանրահավաքի մասնակիցները:




















































