Խոշոր ավտովթար. ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց
ОБЩЕСТВОԱյսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Գրետա Ղ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ճանապարհին հարակից բնակչին պատկանող հողամասում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Գրետա Ղ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 39-ամյա Կարինե Ղ-ն, 31-ամյա Խանում Ղ-ն, 66-ամյա Եվգենյա Ղ-ն և 30-ամյա Անահիտ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Устроили клоунаду чтобы удержаться у власти
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



