Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ԱԺ նախագահը հյուրընկալել է ԱԺ–ում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին և լրագրողներին

ОБЩЕСТВО

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 28-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Ավարտվում է մեր համատեղ աշխատանքի եւս մեկ տարի, աշխատանք, որը ենթադրում է բոլորիս ջանքերի մեկտեղում հանուն մեր երկրի:

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր համբերատար գործունեության եւ արդյունավետ աշխատանքի համար: Ընդ որում, այդ աշխատանքը ոչ միայն արդյունավետ է, այլեւ փոխադարձ օգտակար: Շնորհակալ եմ թե՛ դրվատանքի, թե՛ քննադատության համար:

Յուրաքանչյուր քննադատություն իր մեջ հաճախ նաեւ առաջարկություն է պարունակում, եւ մենք բաց ենք յուրաքանչյուր կառուցողական ու ողջամիտ առաջարկի համար, որը կնպաստի թե՛ Ազգային ժողովի գործունեության, թե՛ մեր համագործակցության բարելավմանը:

Հարգելի լրագրողներ, խորհրդարանն այն վայրն է, որտեղ փորձառություն են ձեռք բերում ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ այստեղ հավատարմագրված լրագրողները: Իսկ Ազգային ժողովում տարբեր խմբակցություններում ընդգրկված լրագրող պատգամավորների ներկայությունը նշանակում է, որ լրագրողից պատգամավոր դառնալն այնքան էլ անհավանական չէ: Ձեզանից ոմանք աշխատանքային գործունեության առումով խորհրդարանական հնաբնակներից են, երբեմն խորհրդարանական աշխատանքի մեծ փորձով: Սա մեր պետականության ձեռքբերումներից ու քաղաքացիական հասարակության կայացման հուսալի երաշխիքներից է, լրագրողի աշխատանքի եւ մասնագիտության կարեւորության եւս մեկ վկայություն: Որպես հասարակության հետ անմիջականորեն շփվող, չափազանց կարեւոր է, որ լրագրողը զերծ լինի ամբոխահաճությունից, որ լրագրող ասելիս չհասկացվի պարզապես ձայնագրիչին հմտորեն տիրապետող ու ձայնագրություն սղագրող անձ, որ առավելագույնս հավասարակշռված ու սթափ վերաբերմունք դրսեւորվի հասարակական կարծիքի ձեւավորման հանդեպ, որ տեղեկատվություն մատուցելիս օբյեկտիվությունը չզոհաբերվի օպերատիվությանը, իսկ շտապ լրատվությունը՝ հերքվող շտապողականությանը: Որովհետեւ սխալ կամ ոչ օբյեկտիվ լրատվությունը երբեմն կարող է նմանվել ծանր հետեւանքներ ունեցող բժշկական սխալի:

Հարգելի լրագրողներ, համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ, անկախ ձեր քաղաքական նախասիրությունից, գերակշռողը պետականության զգացումն է, որն արտահայտվում է տարբեր կերպ, բայց մեկ նպատակաուղղվածությամբ՝ ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ եւ ավելի արդար Հայաստանի հեռանկարով: Թող գալիք տարում մեր երկրի զարկերակը բաբախի միշտ համաչափ եւ անկանոնություն դրսեւորի միայն նվաճումների ու հաջողությունների պատճառով, որի առաջին արձանագրողները լինելու եք կրկին դուք:

Թող 2016 թվականը ձեզ, ձեր ընտանիքների, հարազատների ու մերձավորների համար լինի խաղաղության, երջանկության եւ բարեկեցության տարի, իսկ ձեր գործունեության ընթացքում արձանագրեք կայուն առաջընթաց եւ շարունակական
հաջողություններ:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ` լրատվության եւ խոսքի ազատության գործում ներդրած մեծ ավանդի համար Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության լրագրող Սիրանույշ Մուրադյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, ՀՀ կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Աբրահամյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, «Orer.am» լրատվական կայքի լրագրող Սոսե Չանդոյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Մարիամ Հախնազարյանը, «Արարատ» հեռուստաընկերության օպերատոր Արթուր Հունանյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Դանիելյանը, «Panorama.am» լրատվական կայքի լրագրող Հասմիկ Համբարձումյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Անի Նազարյանը, «Tert.am» լրատվական կայքի լրագրող Տիգրանուհի Մարտիրոսյանը, «Հ3» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Պողոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանը եւ «Արարատ» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն Միհրան Հակոբյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:

 

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА