Ուկրաինայում ցանկանում են Պուշկինի անվան փողոցները վերանվանել Սթիվեն Քինգի անվամբ
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահի պաշտոնական ինտերնետային էջում տեղադրված է էլեկտրոնային խնդրագիր, որտեղ ուկրաինացիները խնդրում են ռուս գրականության դասական Ալեքսանդր Պուշկինի անվան փողոցները վերանվանել ամերիկացի ֆանտաստ գրող Սթիվեն Քինգի անունով։
«Կարևոր ենք համարում վերանվանել այն փողոցները, որոնք կրում են ռուս գրականության դասականների անունները։ Առաջարկում ենք Ուկրաինայի քաղաքներում Պուշկինի փողոցները վերանվանել համաշխարհային ճանաչում ունեցող ժամանակակից գրող Սթիվեն Քինգի անվամբ», - ասված է խնդրագրում:
Անվանափոխության նախաձեռնողը ուկրաինացի գրող Ալյոնա Պավլովնան է։ Մայիսի 20-ի դրությամբ հավաքվել է ավելի քան հազար ձայն։ Խնդրագիրը ընդունելու համար անհրաժեշտ է հավաքել 25 հազար ստորագրություն 92 օրվա ընթացքում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



