Սահման գնալն ամեն րոպե կարող է բոլորի պարտքը դառնալ. Արտակ Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկիրն իրականում պրոբլեմների մեջ է: Յուրաքանչյուր պահի կարող են նոր ոտնձգություններ լինել Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության դեմ:
Այս իրավիճակում ասում են, թե Նիկոլն օրական երկու-երեք անգամ է զանգում ու հետաքրքրվում ՊՆ կամ ԶՈւ ԳՇ գործերով: Իսկ օրական բազմաթիվ անգամներ` ոստիկանության գործերով է հետաքրքրված: Նրա համար իր անփառունակ ու դավադիր աթոռն ավելի կարևոր է, քան պետության պաշտպանունակությունն ու ժողովրդի անվտանգությունը:
Հ.Գ. ինքը` Նիկոլը երկրի անվտանգության մակարդակը դարձրել է զրո, իսկ իր փոքրաթիվ «կողմնակիցները» ընդդիմությանն են ասում գնացեք սահման: Խենթի երկիր է դարձել:
Սահման գնալն ամեն րոպե կարող է բոլորի պարտքը դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվենք այն կապիտուլյանտների հետ, ովքեր Երևանի կաբինետներից են ցանկանում հրաժարվել Արցախից, իսկ Սյունիքը` թուրքերի ոտատակ դարձնել:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



