Ереван, 21.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞ւմ է վախեցնում ազգային ուժերի ակտիվությունը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է, ինչ ընդդիմության նախաձեռնած «Դիմադրություն» շարժումը երթեր, հանրահավաքներ և անհնազանդության տարբեր ակցիաներ է իրականացնում իշխանափոխության հասնելու նպատակով։ Հասկանալի է, որ ընդդիմությունը իշխանափոխության միջոցով փորձում է հասնել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի շտկմանը, սակայն իշխանափոխությունը չի կարող ինքնանպատակ լինել, և հավաքների մասնակիցների ու ընդհանրապես հանրության շրջանում ակնկալիքներ կան այն հարցի վերաբերյալ, թե ընդդիմությունը, բացի խոսքերից ու կոչերից, ինչ ծրագրային քայլեր պետք է ներկայացնի, ապա իրականացնի։

Նախօրեին «Դիմադրություն» շարժման անունից հայտարարվեց ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր ձևավորելու մասին։ Այդ համատեքստում խոսքն այն ճանապարհային քարտեզի մասին է, որը նախատեսում է ոչ միայն շարժման մասնակիցների թվի ավելացում և հրապարակի ճնշմամբ իշխանափոխության իրականացում, այլև շարժման մասնակից ուժերի կողմից հավաքական պատասխանատվության ստանձնում, որի արդյունքում կձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը կազմված կլինի պրոֆեսիոնալներից և հասարակության լայն համախմբում կապահովի։ Ըստ ընդդիմության, պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավվածությունը կառավարության համակարգում պետք է թույլ տա ստեղծել բարձրակարգ բանակցային խումբ, որը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կբանակցի ոչ թե պարտվողականության, այլ բացառապես ազգային-պետական շահերի դիրքերից։

Պետության կառավարման տեսանկյունից կարևոր է, որ ընդդիմությունը նախատեսում է բացառել կարևորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի կողմից միանձնյա որոշումների կայացումը։ Ըստ այդմ, վարչապետի գերլիազորությունները սահմանափակվելու են, ներդրվելու են իրական պառլամենտական կառավարման մեխանիզմներ։ Հենց վարչապետի լիազորությունների գերկենտրոնացումն ու միանձնյա որոշումների կայացման արդյունքում է, որ իշխանության կազմում ոչ թե պրոֆեսիոնալների թիմ է գործում, այլ կամակատարների խումբ, որն առաջնորդվում է բացառապես Փաշինյանի նախընտրություններով։

Փաստացի ունենալով միանձնյա իշխանություն՝ Փաշինյանը կադրերին ընտրելիս առաջնորդվում է ոչ թե նրանց մասնագիտական որակներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։ Իսկ այդ կադրերի գլխավոր խնդիրը Փաշինյանի իշխանության շահերի սպասարկումն է։ Իշխանության գերկենտրոնացման արդյունքում է նաև, որ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար ամեն անգամ տեղի է տալիս արտաքին ուժերի կողմից ճնշումներին և դադարում է հաշվետու լինել հանրության առաջ։ Դրա հետևանքով է, որ հայ հանրությունը ամեն անգամ մի նոր զիջման փաստի առաջ է կանգնում, սակայն իրադարձությունների վրա ազդել չի կարողանում, քանի որ Փաշինյանն իր փոխարեն արդեն որոշել է։ Իսկ նրա կողմից զիջողական կամ պարտվողական քաղաքականությունն իր հերթին նոր զիջումների է բերում։

Օրինակ՝ Փաշինյանը հայտարարեց Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին, սակայն դրա արդյունքում Բաքուն ոչ թե կանգ առավ, այլ նոր պահանջներ առաջ քաշեց։ Պատահական չէ, որ հիմա էլ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարում է, թե անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի (Հայաստանի Տիգրանաշեն) գյուղը Ադրբեջանի տարածքն են, և Ադրբեջանին վերադարձնելու հարցերը, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում։ Սակայն եթե իր նույնիսկ նաև այս պահանջի հետ Փաշինյանը համաձայնի և հանրությանը ներկայացնի, թե այլ ելք չկար, այլընտրանքը պատերազմն էր, ապա դրանով ադրբեջանական կողմի պահանջների շքերթը չի դադարելու։ Հաջորդիվ Բաքուն արդեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և Սյունիքի հարցն է բարձրացնելու՝ նշելով, թե քարտեզներ են գտել, որում Սյունիքը պատկերված է Ադրբեջանի կազմում։

Պատահական չէ, որ Ալիևը օրերս ընդգծում էր, թե 1920 թվականի քարտեզով Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի տարածքում են եղել։ Այսինքն, ինչպես տեսնում ենք, հակառակորդի ախորժակն անընդհատ աճում է և դեռ աճելու է, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուղղակի ընդունակ չէ դիմադրել թուրք-ադրբեջանական պահանջներին։ Եվ այս տրամաբանության շրջանակներում հակառակորդն էլ է հասկանում, որ Փաշինյանի կառավարության պաշտոնավարման շարունակականությունն իրենց շահերից է բխում, անընդհատ կճնշեն նրան ու կհասնեն իրենց նպատակներին, ինչպես որ այսքան ժամանակ կատարել են։ Կարճ ասած՝ Բաքվին ձեռնտու չէ, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, և ազգային ուժերը գան իշխանության ու հանրային լայն կոնսոլիդացիա ապահովեն, որոնց հետ գործ ունենալն ավելի բարդ է լինելու։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հատուկ անդրադառնում է Հայաստանում ընդդիմության նախաձեռնած հանրահավաքային պայքարին՝ նշելով, թե ընդդիմությունը պատրանքներով է տարված, չունի լայն հանրային աջակցություն, և հավաքներին նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա։

Ծանոթ ձևակերպումներ են, չէ՞... Կարծես թե «ներսում» էլ ենք ամեն օր նման բան լսում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից: Այսինքն, ընդդիմության քայլերի դեմ պայքարում են քպականներն ու Ադրբեջանը, որը, հասկանալով, որ Հայաստանում գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակությունն իրենց առավելություն է տալիս, փորձում է անմիջապես «օգնության հասնել» Փաշինյանին՝ նրա թեզերը կրկնելու և ընդդիմության շարժման վրա ցեխ շպրտելու միջոցով։ Տվյալ դեպքում Բաքվի ու Փաշինյանի շահերը համընկնում են։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank