Մակրոնի այցը Կիև չի բացառվում․ Ֆրանսիայի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը կարող է այցելել Կիև, սակայն առայժմ այցելության համար հարմար պայմաններ չեն ձևավորվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրին։
«Ֆրանսիայի նախագահը չի բացառում այցը Կիև», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչն ու հավելել, որ այնուամենայնիվ ներկա պահին «չկան գործնական գործոններ, որոնք կարող են նպաստել այդ այցին»։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ պատրաստ է այցելել Ուկրաինա, եթե այդ այցելությունը որևէ օգուտ կբերի, օրինակ՝ թույլ կտա կարգավորել երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



