Ереван, 24.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Առաջնային տարբերությունը՝ արժեհամակարգային. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

4 տարի առաջ այս օրերին էր, որ մեր մեծաքանակ հայրենակիցների ուսերի վրա Փաշինյանը կարողացավ փողոցից հայտնվել վարչապետի աթոռին։ Այդ օրերին մեծ ոգևորություն էր տիրում, քաղաքացիները մեծ հույսով էին լցվել վերջինիս նկատմամբ և մերժում էին «նախկիններին», իսկ ավելի ստույգ՝ այն արատավոր երևույթները, որ իսկապես կային: Ու դրանով էր պայմանավորված, որ Փաշինյանի նման մեկը ոչ միայն հայտնվեց մեր երկրի ղեկավարի աթոռին, այլև նույնիսկ որպես «փրկիչ» էր ներկայացվում: Այն ժամանակ քչերն էին զգուշացնում, որ նա չի կարող ղեկավարել երկիրը, սակայն նույնիսկ այդ քչերի մեջ հազիվ թե գտնվեին մարդիկ, որոնք կպատկերացնեին, թե ինչ սարսափելի պատուհասներ է նա բերելու Հայաստանին ու Արցախին: Եվ ահա, ընդամենը չորս տարի անց փողոց են դուրս եկել ու արդեն Նիկոլին են մերժում նաև նրանք, ովքեր 2018 թվականին փողոց էին դուրս եկել նրան իշխանության բերելու համար։

Սակայն եթե համեմատության եզրեր անցկացնենք ներկայումս ընդդիմության նախաձեռնած «Դիմադրություն» շարժման և 2018 թվականի գարնանը Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քայլ արա» շարժման միջև, ապա տարբերությունները միանգամից աչքի կզարնեն, որքան էլ որոշ գործիքներ նման լինեն։ Իրականում այդ գործիքները Նիկոլի հնարածը չեն և համաշխարհային պատմության մեջ կիրառվել են ոչ մեկ անգամ: Այո, նորից կրկնենք՝ 2018 թ.-ին մեծ դժգոհություններ կային երկրում ստեղծված իրավիճակից, սակայն դրանք նույնիսկ համեմատության եզրեր չունեն ներկայիս դրության հետ, քանի որ այժմ ուղղակի պետականության գոյությունն է դրված վտանգի տակ։ Եթե իրադարձություններին նայենք ժամանակի հեռավորությունից, ապա կարող ենք տեսնել, որ չնայած բոլոր արատավոր, անթույլատրելի, զայրացնող երևույթներին, համակարգային առումով իսկապես անհամեմատելի վիճակում էինք. ի վերջո, մեր պետությունը կապիտուլ յացիայի չէր ենթարկվել, անվտանգային համակարգը փլուզված չէր, չէինք կորցրել մեր հայրենիքի մի մասը, պետական համակարգը կայանում էր աընդհատությամբ։ Միևնույն ժամանակ, 2018 թվականի շարժման և ներկայումս սկսված գործընթացների միջև գործում են առաջին հերթին արժեհամակարգային էական տարբերություններ։ Եթե 4 տարի առաջ Նիկոլի սկսած շարժումը հիմնված էր դագաղների ու սև ժապավենների վրա, ապա հիմա շարժման մասնակիցները հավաքների ու երթերի են դուրս գալիս ազգային խորհրդանիշներով՝ Արցախի ու Հայաստանի դրոշներով։

Եթե 4 տարի առաջ Նիկոլի և նրա թիմի համար գաղափարական հենքը միայն մերժումն էր և անցյալի սևացումը, ապա հիմա մերժման հետ միասին առաջ է քաշվում նաև հայրենիքի փրկության և այդ ուղղությամբ գործելու անհրաժեշտության գաղափարախոսությունը։ Թե՛ անցած չորս տարիներին, թե՛ ներկայիս գործընթացներում իշխանությունների և նրանց կողմնակիցների պահվածքը ցույց է տալիս, որ իրենք շատ հեռու են ազգային արժեհամակարգից և միայն զանգվածային սպառման ցածր արժեքներ են դավանում, եթե, իհարկե, նրանց դեպքում Հայաստանի հետ տեղի ունեցածից հետո կարելի է «արժեք» բառն օգտագործել։

Ժամանակն ապացուցեց, որ այս իշխանությունն ու իր պաշտպանները հատակում գտնվողների խմբակ են, որոնք իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ պատրաստ են զոհասեղանին դնել սեփական հայրենիքի ապագան։ Եվ նույն մոտեցմամբ էլ նրանք շարունակում են առաջնորդվել, քանի որ երկրի վրա աղետ բերելուց հետո էլ շարունակում են ցինիկ, ամբարտավան պահվածք դրսևորել, ավելին՝ սպառնալ թե՛ ընդդիմադիրներին, թե՛ իրենց դեմ դուրս եկած ցանկացած ՀԱՅ մարդու, այդ թվում՝ հոգևորականներին։ Դե, լեզվամտածողության ու բառապաշարի մասին չենք խոսում՝ հայհոյանքն ու վիրավորանքը հենց նրանք դրեցին «պաշտոնական» ռելսերի վրա, ու հիմա էլ շարունակում են այնպիսի արտահայտություններ օգտագործել, որ նույնիսկ փողոցային խուլիգանները գուցե ամաչեն կիրառել: Այս ամենին գումարենք, որ 2018 թվականի գարնանը Փաշինյանն ու իր թիմակիցները կեղծիքն ու մանիպուլ յացիան դարձրել էին մարդկանց իրենց կողմը գրավելու հիմնական գործիքներից մեկը։ Ու այդպես շարունակում են մինչ այսօր:

Աբաջյանի պապիկից սկսյալ՝ օրինակները բազմաթիվ են: Վերջապես, ի սկզբանե հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելով՝ թշնամանք էին գեներացնում, ինչի սև «պտուղները» այսօր քաղում ենք բոլորս, այդ թվում՝ իրենք։ Հիմա դժգոհում են, որ հասարակությունը ատում է նաև իրենց, հայհոյում ու անիծում են իրենց: Սա շատ վատ է, սարսափելի վատ է, բայց այդ մասին հենց միայն մենք զգուշացրել ենք ոչ մեկ անգամ՝ սկսյալ 2018 թվականից: Ցավոք, «80 տոկոսանոց» ամբարտավանությունը զրկել էր Նիկոլին ու նրա թիմին լսելու կարողությունից: Իրենք «ամենագետ» էին ու այդ «ամենագիտությամբ» կորցրեցին երկիրն, իսկ իշխանությունը ստիպված են պահել բռնի ուժով, քանզի իրական աջակիցներ այլևս չունեն: Իսկ ովքե՞ր են մնացել «նիկոլապաշտ»: Պարզ է՝ նրանք, ովքեր «փայ» ունեն իշխանությունից, ունեն պաշտոն, բարձր աշխատավարձ ու պարգևավճար, արտոնություններ, այդ թվում՝ բիզնես մոնոպոլիայի, ինչպես նաև նրանք, ովքեր այս ձախողումների ու պարտությունների շահառու են: Հաջորդը՝ նրանք, որոնց ուղեղները, ցավոք, տարիներ շարունակ «լվացել» են այն աստիճան, որ բան հասկացնելն այլևս գրեթե անիմաստ է: Այ, հենց վերջիններս են հիմնականում այս օրերին դրսևորում իրենց:

Ի մասնավորի, այս տեսակի ներկայացուցիչներն էին, որ իրենց «լավ տղու» տեղ դրած, իսկ իրականում սեփական ոչնչությունն ի ցույց դնելով՝ պատերազմում ձեռք ու ոտք կորցրած տղաներին կոչ էին անում... Արցախ գնալ ու թուրքի դեմ կռվել: Այսինքն, սա նույնիսկ զարմանալի էլ չէ, եթե քպական պատգամավորներից մեկը, որն իր տղաներին փախցրել է ծառայությունից, դիմում է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ նույնականացնել հանրահավաքների մասնակիցներին ու նրանց ուղարկել եռամսյա հավաքների: Մի խոսքով, հասկանում ենք, որ մի քիչ էլ սրբապղծության նման է 2018 թ. նիկոլական շարժումը, ներողություն՝ ավել ի ճիշտ՝ նիկոլականների պահվածքը, ինչպես նաև շատ փոքրաթիվ «երդվյալ» նիկոլականներին համեմատել 2022 թ. շարժման ու ընդհանրապես ՀԱՅ մարդկանց հետ, բայց երևի երբեմն դա էլ է պետք...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Курс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка