Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պտուղ-բանջարեղեն մթերող ընկերությունների հետ քննարկվել են ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման հարցերը

ЭКОНОМИКА

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 3-ին հանդիպում են ունեցել պտուղ-բանջարեղենի և խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր, մասնավորապես ապրիլի 15-ին Կառավարության կողմից ընդունված որոշման համատեքստում, որով կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» 2019 թ․փետրվարի 28-ի որոշման մեջ։

Քննարկման առարկա դարձան որոշման առանձին դրույթները, որոնց համաձայն  խաղողի մթերումների համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվելու են միայն հումքի գնման այն պայմանագրերը, որոնք կկնքվեն մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ պտուղ-բանջարեղենի մթերումների համար՝ մինչև հունիսի 1-ը։

Ընկերությունների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել ժամկետների սղության վերաբերյալ, ինչպես նաև նշված ժամանակահատվածում նախորդ տարվա պատրաստի արտադրանքի իրացման ընթացքով պայմանավորված մթերումների կողմնորոշիչ ծավալները պլանավորելու դժվարության առումով։ Նշվել է նաև, որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, այդ ժամկետներում գյուղացիները ակտիվ չեն արձագանքում պայմանագրերի կնքման գործընթացին, հատկապես պտղի մթերման մասով։ Այդ իսկ պատճառով կարող են անհրաժեշտ քանակով պայմանագրեր չկնքվել։ Ներկայացվել է, որ կնքված պայմանագրերի շրջանակներում կարող են խնդիրներ առաջանալ համապատասխան քանակությամբ բերքի մատակարարման հարցում՝ եղանակային պայմաններով և բազմաթիվ այլ գործոններով պայմանավորված, ինչը ռիսկեր է պարունակում թե՛ գյուղացիների և թե՛  մթերող կազմակերպությունների համար։ Խոսվել է նաև այն դեպքերի մասին, երբ պտղի կամ բանջարեղենի առանձին տեսակների համար կարող են առաջանալ հավելյալ ծավալներով մթերման առաջարկներ, և այդ դեպքում դրանք մթերելու համար վարկային միջոցներից օգտվելը կդառնա խնդրահարույց։ Առաջարկ է եղել նշված խնդիրների առկայության դեպքում օպերատիվ վերանայել կառավարության որոշումը՝ մթերման խնդիրները լուծելու նպատակով։  

Նախարար Վահան Քերոբյանը, լսելով ներկաների կարծիքները և փաստարկները, ասել է, որ, չնայած ներկայացված հնարավոր խնդիրների, այնուամենայնիվ պետք է ձգտել գյուղացիական տնտեսությունների հետ աշխատել ավելի պլանավորված և համակարգված, որպեսզի վերջիններս իմանան, թե ինչ և որքան աճեցնել։ «Սա առաջին քայլն է, որպեսզի գնանք այդ ճանապարհով։ Գյուղացիներին պետք է իրազեկել և սկսել պայմանագրեր կնքելու գործընթացը։ Պետք է զարգանալ, փոփոխություններ անել և առաջ գնալ», - ամփոփելով քննարկումը, նշել է Վահան Քերոբյանը և հավելել, որ այս ճանապարհին կարող են լինել նաև անհաջողություններ և դժվարություններ, սակայն հետագայում ավելի պլանավորված և համակարգված կկազմակերպվեն աշխատանքները։  Նա մեկ անգամ ևս հորդորել է ակտիվ աշխատել գյուղացիական տնտեսությունների հետ, իրազեկել գյուղացիներին կառավարության որոշման մասին, որպեսզի գործընթացն արդյունավետ ընթացք ստանա։ Էկոնոմիկայի նախարարը նաև վստահեցրել է քննարկման մասնակիցներին, որ Կառավարությունը ի դեմս էկոնոմիկայի նախարարության, չնախատեսված դժվարությունների դեպքում միջոցներ կձեռնարկի օգնելու գործարարներին դրանք հաղթահարելու համար։     

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»