Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կատարված փաստից հետո ընդհանուր ափսոսանք կարտահայտվի, բայց դա դժվար թե այլևս օգնի. ինչի՞ վրա են հույսը դրել Հայաստանի իշխանությունները

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, որի ուղղությամբ կողմերը շարժվում են, դեռ հեռու է թվում։ Ադրբեջանական կողմը նշում է, որ նման պայմանագիր կնքելիս կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և դրան «կնպաստի ադրբեջանական բանակի հզորացումը»։

Միաժամանակ Բաքուն կոչ է անում համաշխարհային հանրությանը զենք չմատակարարել Հայաստանին և պահանջում է անհապաղ զինաթափել չճանաչված ԼՂՀ պաշտպանության բանակը։ Հայաստանի իշխանությունները, կարծես թե, համակերպվել են «անխուսափելիի» հետ, և ապրիլի 12-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին «իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, հակառակ դեպքում նա չի կարող օգնություն ցուցաբերել հայկական կողմին»։ Այսպիսով, չճանաչված տարածաշրջանին կարգավիճակ շնորհելու ողջ երկարաժամկետ աշխատանքը, ներառյալ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, նետվում են պատմության աղբանոցը, և այժմ Հայաստանի իշխանությունները հույսը դնում են միայն Ղարաբաղի հայերի իրավունքների, ազատությունների և անվտանգության ապահովման վրա Ադրբեջանի կազմում: Ասել, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը կոշտ արձագանք և լայն հնչեղություն է առաջացրել Ստեփանակերտում, նշանակում է ոչինչ չասել։

Չճանաչված հանրապետության խորհրդարանում բուռն քննարկումներ են տեղի ունեցել, սկսվել են տեղական իշխանությունների անհապաղ խորհրդակցությունները բանակի և պաշտպանության զորքերի հրամանատարական կազմի հետ, արտահայտվել են հասարակական կազմակերպությունները։ Ապրիլի 14-ին խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարություն է ընդունվել, որում միանշանակ ընդգծվել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի «խաղաղության» օրակարգի շրջանակներում Արցախը Ադրբեջանին բռնի միացնելու վերաբերյալ ցանկացած բանակցային գործընթաց, ինչպես նաև դրանից բխող ցանկացած փաստաթղթի ստորագրումը խարխլում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլ նաև արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը»։

Ղարաբաղի պատգամավորները Հայաստանի իշխանություններից պահանջել են հրաժարվել իրենց ներկայիս «աղետալի դիրքորոշումից», ինչպես նաև ընդգծել են, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակի տակ իջեցնել Արցախի կարգավիճակի բանակցային նշաձողը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը։ Ըստ երևանյան խորհրդարանական ընդդիմության, ոչ մի կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները և Արցախը Ադրբեջանին հանձնելու ապազգային որոշում է կայացրել։ Այդ մասին, մասնավորապես, ասված է Դաշնակցություն կուսակցության բյուրոյի հայտարարության մեջ. «Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ քաղաքական որևէ ուժ չունի մանդատ նման ճակատագրական որոշում կայացնելու՝ անտեսելով արցախցիների կարծիքը»։ Իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային իրավական ակտերով, և 2007 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այն համարվում է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներից մեկը։ Ի դեպ, ընդդիմությունը ողջ հայ ժողովրդին կոչ է արել դիմակայել ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չհուսահատվել ու պայքարել «հանուն ժողովրդի իրավունքների ու շահերի»։

Այսպիսով, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենց համար կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատությունների, իրավունքների և անվտանգության երաշխիքները։ Բայց թե ինչպե՞ս կարող են երաշխավորվել Ղարաբաղի հայերի ազատությունները, իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի կազմում, կարծես թե, ոչ ոք չի մտածել։ Այսօր դա հնարավոր չէ բազմաթիվ պատճառներով։ Օրինակ՝ Ադրբեջանը պնդում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Ղարաբաղյան խնդիրը լուծվել է, և ոչ միայն նման խնդիր, այլ նաև, ըստ էության, անգամ ԼՂ-ի նման աշխարհագրական անվանում այլևս գոյություն չունի։ Եվ ոչ միայն դա: Պատճառները իսկապես շատ են, դրանք կարելի է երկար թվարկել, քանի որ ադրբեջանական կողմը դեռևս չի դրսևորել ոչ մի քայլ դեպի խաղաղություն և չի արտահայտել մարդկանց նվազագույն անվտանգությունը երաշխավորելու ցանկություն։ Միայն վերջնագրեր ու սպառնալիքներ:

Բաքուն անգամ չի ցանկանում վերանայել իր քաղաքական բառապաշարը։ Իսկ Լեռնային Ղարաբաղում մոտ 120 հազար բնակիչ կա։ Այդ մարդկանց ոչ ոք չի հարցրել, թե ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու իրենց իրավունքները, ազատությունները և անվտանգությունը Ադրբեջանի դրոշի ներքո։ Հայաստանի ներկայիս իշխանությունները շտապում են դեպի «խաղաղության դարաշրջան»՝ չստանալով Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքներ, բայց ստանում են ադրբեջանական նոր անցակետեր արդեն ինքնիշխան Հայաստանի տարածքում և տոտալ շրջափակման շարունակություն։ Մինչ աշխարհը զբաղված է ուկրաինական պատերազմով, այնտեղ՝ այդ մի փոքրիկ կտոր հողի վրա, նորից էթնիկ զտումներ են նախապատրաստվում։ Եվ չկա ուժ, որը կարող է կանխել դա։ Հետո, իհարկե, փաստից հետո ընդհանուր ափսոսանք կարտահայտվի։

Բայց դա դժվար թե օգնի հերթական անգամ իրենց տները լքած վերջին հայերին... Այո, կարելի է ըմբռնումով վերաբերվել Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իշխանությունների ցանկությանը։ Ո՞վ չի ուզում խաղաղություն, բայց այն ամենի ֆոնին, ինչ տեղի է ունենում, անհնար է վստահել Ադրբեջանի «բարի կամքին»...Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները, նույնիսկ Ռուսաստանի օգնությամբ, մշուշոտ են։ Երևանում և երկրի այլ քաղաքներում, ինչպես և Լեռնային Ղարաբաղում բողոքի նոր ալիք է բարձրանում ընդդեմ Արցախի լիակատար «հանձնման» Ադրբեջանին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG