Համաժողովրդական դիմադրության «STOP Նիկոլ» շարժումը Հայ ժողովրդի ապագայի միակ երաշխիքն է դարձել. Արտակ Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այս օրերին Հայաստանում ծնվում է համաժողովրդական շարժում, որը երեք շատ կարևոր ձեռքբերում է ունենալու:
1. ՀԱՅԸ նորից դառնում է ԱԶԳ: Նա մերժելու է իր շարքերում գլուխ բարձրացրած մորթապաշտությանը, «նիկոլիզմը» և մարտնչող տգիտությանը: Ազգային ոգին ու արժանապատվությունը նորից վերակենդանանում են: Այսօր Երևանի փողոցներում ձևավորվում է համազգային նպատակների համար պայքարի պատրաստվող նոր ազգային պետությունը:
2. Նիկոլի քանդած Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կրկին համախմբվում է: Հայն աշխարհում վերականգնելու է իր պատիվը, անվտանգությունը և խաղաղ պետականությունը: Արցախն ու Հայաստանը վերագտնելու են պետությունն ամրացնելու, ռազմա-քաղաքական դիրքերը վերականգնելու և Արցախն ամբողջացնելու ճշմարիտ ուղին:
3. Նիկոլն ու իր նեղ խունտան դատապարտվելու են: Ընդ որում, հնչելու են և´ իրավական, և´ քաղաքական, և´ բարոյական դատավճիռներ: Նիկոլի բացած պատմության սև էջը փակվում է:
Համաժողովրդական դիմադրության «STOP Նիկոլ» շարժումը Հայ ժողովրդի ապագայի միակ երաշխիքն է դարձել:
Ինչպես 1988թ. համազգային շարժումը հիմք դրեց Հայաստանի ու Արցախի անկախ պետությունների ձևավորման համար, այնպես էլ այս օրերին սկսված համաժողովրդական շարժումը հիմք է դնելու Արցախի ու Հայաստանի պետականությունների նոր վերածննդի համար:
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



