Ереван, 11.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Հայերը պետք է հիշեն, որ Էրդողանին և ֆաշիստական պանթուրքիզմին աջակցող թուրքերի հետ ճանապարհ չեն անցնում. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն գրում է, որ երբ խոսում են ֆաշիզմի մասին, հաճախ հիշում են միայն նացիստական Գերմանիան իր գազախցիկներով։ Իբր թե չեն եղել հայերի, հույների, ասորիների, արաբների և եզդիների ցեղասպանությունները:

Հայկական ջարդերի կազմակերպիչներից մեկը՝ Ջեմալ փաշան, ժամանակին հպարտությամբ ասել է, որ «հայերը երկաթով են ոչնչացվել, իսկ սիրիացիները պետք է կործանվեն սովից»։ Մենք մոռացել ենք, որ այդ բոլոր ժողովուրդների բազմաթիվ տառապանքների մեղավորը պանթուրքիզմն է։ Պանթուրքիզմը թուրքական ֆաշիզմի տեսակ է, որի նպատակն է ահաբեկչության և ֆիզիկական բնաջնջման միջոցով պահպանել իշխող վերնախավի դասակարգային գերիշխանությունը սեփական ժողովրդի և հետգաղութատիրական ժողովուրդների նկատմամբ։ Ինչո՞վ է պայմանավորված Բաքվի ու Անկարայի պանթուրքիստների տևական ագրեսիան հայերի դեմ։ Խնդիրն աշխարհը հասկանալու գործոնն է:

Ի վերջո, պանթուրքիստների գիտակցությունը որոշվում է ոչ թե մահմեդական կանոններով, այլ հեթանոսական աշխարհայացքով, երբ բոլոր մարդիկ բաժանվում են տեսակների մեկ սկզբունքով՝ ընկերներ և թշնամիներ։ Միևնույն ժամանակ, ըստ նրանց տրամաբանության, «օտարներին» կարելի է անպատիժ թալանել և սպանել։

Այդպես վարվեցին հայերի, հույների, արաբների, ասորիների և ալավիների հետ: 19-րդ և 20-րդ դարերի սկզբին պանթուրքիստները հայ բնակչության սպանությունը դիտել են որպես շահույթ ստանալու և անձնական հարստացման միջոց, քանի որ հայերը վերահսկել են թուրքական առևտրի ներմուծման 60 %-ը, արտահանման 40 %-ը և ներքին առևտրի 80 %-ը: 1915 թվականի դրությամբ, այսինքն՝ Ցեղասպանության ամենաթեժ շրջանում, հայերը արդյունաբերական ձեռնարկությունների կապիտալի 20 %-ի տերն էին. խոսքը հիմնականում տեքստիլի, սննդի, թղթի, փայտամշակման, կերամիկական և մետալուրգիական գործարանների մասին է։ Համեմատության համար ասենք, որ հույները վերահսկում էին արդյունաբերական ձեռնարկությունների կապիտալի 50 %-ը, հրեաները՝ 5%-ը, թուրքերը՝ 15 %-ը, իսկ մնացած 10 %-ը՝ օտարերկրացիները։

Կայզերական Գերմանիայի գաղափարախոս Պոլ Ռորբախը, որը դեռ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հանդես էր գալիս Օսմանյան Կայսրության հետ Բեռլինի միության օգտին, ստիպված էր հայ ժողովրդի մասին ասել հետևյալ խոսքերը. «Կասկած չկա, որ նրանք ամենաակտիվ տարրն են թե՛ մտավոր, թե՛ նյութական տեսանկյունից... Հայն օժտված է այնպիսի էներգիայով ու տոկունությամբ, որ հակասում է այն ամենին, ինչ մենք սովոր ենք տեսնել արևել յան մարդկանց մոտ»։ Հենց հանցագործության դրդապատճառները հասկանալու համար էլ կարևոր են այդ թվերը, որոնք բնութագրում են հայերի դերը օսմանյան տնտեսության մեջ։ Ցեղասպանության կազմակերպիչները հասկացել էին, որ հավասար մրցակցության պայմաններում երբեք չեն հասնի հայերի հետևից։ Եվ սկսվել են կոտորածները։ Պանթուրքիզմի տեսաբան Նազիմ բեյը, որը Թալեաթի կառավարության կրթության նախարարն էր, անկեղծորեն ասել է. «Երիտթուրքերի քաղաքական ծրագրի իրականացման նախադրյալը հայկական հարցի հիմնարար լուծումն է… Արևել յան շրջաններում հայկական պետության ստեղծումը կդառնա տապանաքար Թուրանյան ծրագրի համար»։

Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերի կազմակերպիչներն առաջնորդվել են նույն տրամաբանությամբ, այն է՝ յուրացնել հայերի ունեցվածքը Խորհրդային Ադրբեջանի արդյունաբերական քաղաքներում և զբաղեցնել նրանց տեղը տարածաշրջանային տնտեսության մեջ։ Խորհրդային Միության փլուզումը լիովին ցույց տվեց նրանց ֆաշիստական բնույթը։ Հեթանոս պանթուրքիստները շատ թերություններ ունեն, բայց դրանցից ամենագլ խավորն այն է, որ մոռանում են իրենց արմատները։ Այսօր, երբ Բաքվի ռեժիմը ռազմական և քաղաքական աջակցություն է ստանում Թուրքիայից, Ալիևի շրջապատն իրենց ժողովրդին անվանում է ոչ թե Անդրկովկասի թուրք, այլ պարզապես թուրք։ Միայն թե այս փոխակերպումը չի համապատասխանում սեփական պատմության նրանց մեկնաբանությանը։ Իսկապես, պատմության դասագրքերում Ալիևի ռեժիմը հերոսաբար սեփականաշնորհել է պարսկական պատմությունը և այսօրվա ադրբեջանցիներին հռչակել ղզլբաշների ժառանգներ։ Բայց ինչ-որ բան այստեղ չի ստացվում: Բաքվի ռեժիմը, ըստ իր պաշտոնական վիճակագրության, իշխում է մի հասարակությունում, որտեղ քաղաքացիների մոտ 85 %-ը դավանում է շիականություն և միայն 15 %-ը՝ սուննիզմ:

Բայց, միևնույն ժամանակ, Ալիևն ու նրա շրջապատը իրենց թուրք են հայտարարել։ Միայն մի հարց է հուզում մեզ. իրականում ովքե՞ր են նրանք։ Եթե նրանք ղզլբաշների հետնորդներ են, ուրեմն անցնելու ճանապարհ չունեն սուննի թուրքերի հետ։ Եթե նրանք թուրքեր են, այլ ոչ թե ղզլբաշներ, ապա սա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ բոլոր այն հողերը, որոնք գտնվում են Բաքվի ռեժիմի ռազմական վերահսկողության տակ, ժամանակավորապես օկուպացված տարածքներ են։ Ալիևի ռեժիմը ճնշում է այլախոհության ցանկացած ձև: Հայատյացության ծխածածկույթի տակ Բաքվի քարոզչությունը լռում է այն մասին, որ ավարներին և լեզգիներին արգելված է դպրոցներում սովորել իրենց ազգային լեզուն։ Այսինքն, իշխող վերնախավը պատերազմ է հայտարարել տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդներին։ Միևնույն ժամանակ, Ալիևի ռեժիմը փորձում է աշխարհի մուսուլմաններին հայերի դեմ հանել։ Բայց հայ ժողովուրդն ավելի երկար ու սերտ հարաբերություններ ունի սուննի և շիա իսլամի հետ, քան ունեն ներկա հեթանոս պանթուրքիստները։

Անարդար կլինի բոլոր թուրքերին կապել Էրդողանի, Էնվերի, Թալեաթի և Ջեմալի նման մարդասպանների հետ: Միևնույն ժամանակ, հայերը պետք է հիշեն, որ Էրդողանին և ֆաշիստական պանթուրքիզմին աջակցող թուրքերի հետ ճանապարհ չեն անցնում։ Եթե Հիտլերի հետ խաղաղությունն անհնարին էր, ապա ինչի՞ հիման վրա են հիմա ուզում ընկերանալ թուրք ժողովրդին անդունդ տանող Էրդողանի հետ։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Подведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР