Ереван, 11.Август.2026,
00
:
00
ВАЖНО


ԵԱՀԿ Մինսկի խումբը վերածվում է «Բերմուդյան եռանկյունու». հորիզոնում միջնորդական ջանքերի դեգրադացիայի վտանգն է. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն գրում է, որ երբ ֆրանսիացի դիվանագետ Բրիս Ռոքֆեյլը այցելել էր Երևան և բանակցություններ վարել, հայկական լրատվամիջոցները նրան ներկայացրել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայից։ Արտաքնապես դա թվում էր Մոսկվային ուղղված քաղաքական մարտահրավեր, քանի որ ավելի շուտ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել էր Վաշինգտոնին և Փարիզին «ռուսաֆոբական կատաղության» մեջ և ասել, որ Մոսկվան «այդ ձևաչափով չի շփվի նրանց հետ»։

Ստացվում է այնպես, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խումբը չի համարում աշխատանքային խումբ, մինչդեռ Ֆրանսիան այլ կարծիքի է։ Եվ միայն որոշ ժամանակ անց Ֆրանսիայի ԱԳՆ-ն որոշեց պարզաբանել, որ Ռոքֆեյլը Հայաստան էր այցելել ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ որպես Ֆրանսիայի Արևել յան գործընկերության գծով նախարարության հատուկ ներկայացուցիչ։ Այնուհետև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է ներկայացրել իրավիճակի մասին, որը ստեղծվել է այն բանից հետո, երբ «ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում»։ Ռուս դիվանագետ Իգոր Խովաևը, որը փոխարինել է Իգոր Պոպովին համանախագահի պաշտոնում, ստացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի կարգավիճակ։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը այդ առումով ինտրիգային է եղել:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին՝ նա հայտարարել է հետևյալը. «Մենք միշտ աջակցել ենք այդ ձևաչափին և երբեք չենք ասել, որ հրաժարվում ենք դրանից։ Խնդիրը կապված է համանախագահության ձևաչափում մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների դիրքորոշման հետ, որոնք այժմ հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ»։ Այստեղ ինտրիգն այն է, որ Մոսկվան քաղաքական իմաստով չի մերժում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը խոսել է անորոշ. «Աջակցում ենք խաղաղության համաձայնագրի ստորագրման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցերը լուծելու նախաձեռնություններում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում մեր հնարավորությունների շրջանակներում»: Միաժամանակ, չի կարելի բացառել, որ ամերիկացիներն այդ ոլորտում ինչ-որ նոր կադրային որոշումներ են նախապատրաստում։ Իսկ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը փաստացի անվավեր է համարում։ Նրա խոսքով, «Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո մեկ տարուց ավելի ԵԱՀԿ Մինսկի խմբից ոչ մի առաջարկ չի ստացվել, և ներկա պայմաններում խմբի համանախագահների ձևաչափը փաստացի գտնվում է ոչ ֆունկցիոնալ վիճակում»:

Փաշինյանն էլ է գնացել սրացման: Ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ նա ներկայացրել է իր վարկածը իրադարձությունների զարգացման մասին, որոնք հանգեցրել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմին, և պարտության պատասխանատվությունը գցել է արտաքին ուժերի վրա, որոնց անունը չի նշել, բայց ավելի շատ մատնացույց է արվել Ռուսաստանը։ «Ես մեղավոր եմ, որ 2018 և 2019 թվականներին ժողովրդին չեմ ասել, որ մեր բոլոր ընկերները, հեռու թե մոտիկ, մեզնից ակնկալում են այս կամ այն ձևով Ադրբեջանին հանձնել տխրահռչակ յոթ շրջանները և իջեցնել Ղարաբաղի կարգավիճակի մեր դրած նշաձողը,- ասել է նա,- միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է Ղարաբաղը լքած ադրբեջանական բնակչության լիակատար ներգրավվածությունը նրա հետագա ճակատագրի որոշման գործընթացում»։ Բայց Փաշինյանը չի մատնանշել այն պատճառները, թե ինչո՞ւ Երևանն ինքը հրաժարվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին, ի դեպ, ժամանակին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի կառավարության ղեկավարի այս ելույթը վրդովեցրել է անհաշտ ընդդիմությանը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, որոնք ևս մեկ անգամ մեղադրել են Փաշինյանին կապիտուլ յացիայի և «հայ ժողովրդի շահերը զիջելու» մեջ։

Հիմա Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ հիմունքներով հայտարարում են, որ իբր պատրաստ են մասնակցել Ռուսաստանի կողմից մշակված կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի բանակցություններին։ Դրա համար Բաքուն առաջարկել է իր հինգ սկզբունքները (նախապայմաններ), իսկ Հայաստանը՝ երեք սկզբունքներ (նախապայմաններ)։ Բայց Հայաստանն անտեսում է այն փաստը, որ այդ սկզբունքները քննարկվել են մեկ այլ հարթակում ևս՝ Բրյուսելում։ Այսպիսով, նման կերպ անսովոր իրավիճակ է ձևավորվել Ղարաբաղյան ուղղությամբ: Մոսկվան և Բաքուն տարբեր պատճառներով կարծում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել, իսկ Վաշինգտոնը, Փարիզը և Երևանը կարծում են, որ այդ ձևաչափը կենսունակ է։ Սա՝ առաջին հերթին։ Երկրորդ հերթին վերջերս ԵՄ միջնորդությամբ Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպմանը որոշում է կայացվել ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողով, բայց առանց Ռուսաստանի մասնակցության։

Սա՝ այն դեպքում, երբ անցյալ տարեվերջին Սոչիում Ալիևի, Փաշինյանի և Պուտինի միջև արդեն իսկ նման եռակողմ հանձնաժողովի ստեղծման պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Երրորդ հերթին՝ Փարիզն ու Վաշինգտոնը, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման անհրաժեշտության մասին, չեն հիշատակում երրորդ համանախագահին՝ Ռուսաստանին, ինչպես նաև Մոսկվան ընդհանրապես չի հիշատակվել բրյուսել յան բանակցությունների վերջնական հայտարարության մեջ։ Բացի այդ, ԵԱՀԿ-ն ողջունել է այդ հանդիպումն ու դրա արդյունքները՝ կարծես չնկատելով, որ ԵՄ-ն սկսել է այդ հարցում «վերմակը» իր վրա քաշելու գործընթաց։ Եզրակացությունն այն է, որ եթե նման միտումները շարունակվեն, ապա հորիզոնում կհայտնվի Ադրբեջանի և Հայաստանի միջև ռուսական միջնորդական ջանքերի դեգրադացիայի վտանգը։ Ինչպես ասում են՝ տեղ ենք հասնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Подведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР