Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ԱՊՐԻԼԻ). Հաս­տատ­վել է ՀՀ զի­նան­շա­նը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Վենեսուելա՝ Անկախության օր, Սիերա-Լեոնա՝ Հանրապետության օր, Ռուսաստան՝ Ղրիմի, Թամանի և Կուբանի՝ Ռուսական Կայսրության կազմ մտնելու օր, Պոլիգրաֆիայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1728- վախճանվել է լեհահայ պատմագիր Հովհաննես-Թովմաս Յոսեֆովիչը։

1911-վախճանվել է գործարար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը։

1915– Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. Վան քաղաքի և Վան նահանգի հայկական բնակչության ինքնապաշտպանական մարտերը տևել են մոտ 1 ամիս:

1942 –ծնվել է բանասեր, հայագետ Աբրահամ Տերյանը։

1945- ԽՍՀՄ կառավարության ղեկավար Ի. Ստալինը Մոսկվայում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, որը առաջադրել է լուծման կարոտ ազգային հարցեր՝ հայկական հողերի պահանջը, սփյուռքահայերի վերադարձի թույլտվությունը և այլն։

1960-ծնվել է երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը։

1992– Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

2000– վախճանվել է ճանաչված նկարիչ Գրիգոր Խանջյանը:

2001-Ազատության հրապարակում 33 հայտնի և անհայտ հասարակական քաղաքական կազմակերպություններ վերջին փորձերն են գործադրել կանխելու, իրենց բնորոշմամբ, «ազգակործան գործընթացը»՝ ԲԷՑ-երի վաճառքը AES «Silk Road» ամերիկյան կազմակերպությանը։

2002-մի քանի հազար մարդ է հավաքվել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն Ա1+-ի, հանրահավաքին գերիշխել են իշխանափոխության կոչերը: - տեղի է ունեցել Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը:

2008-ընդդիմադիր ուժերը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող մանկական զբոսայգու տարածքում անցկացրել են մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը` բարձրաձայնելով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը:

2013-ընդդիմադիր ՀԱԿ-ը բողոքի ցույց է անցկացրել Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելով պաշտոնանկ անել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

2014-վախճանվել է գործարար և բարերար Հրանտ Վարդանյանը։

2016-պոեզիայի գծով Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել ամերիկահայ հանրահայտ գրող, գրականագետ ու պատմաբան Փիթեր Բալլաքյանին։ -«Ազատությո՛ւն Լևոն Հայրապետյանին», «Փոխե՛լ խափանման միջոցը» կոչերով մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի երթ են անցկացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

2018-նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության կողմից շաբաթներ առաջ իրեն նվիրված պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից: - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մի շարք աջակիցներ բերման են ենթարկվել կառավարական 3-րդ մասնաշենքի մերձակայքից։

2021- Փաշինյանը աղմկահարույց հայտարարություն է արել. առաջարկել է փոխել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետները։

ԱՇԽԱՐՀ

1706-Իսպանական ժառանգության համար պատերազմում տեղի է ունեցել Կալչինատոյի ճակատամարտը, որը ավարտվել է ֆրանս-իսպանական ուժերի հաղթանակով։

1783-Եկատերինա 2-րդն ստորագրել է Ղրիմը և Կուբանի մարզը Ռուսաստանին միացնելու հռչակագիրը։ 1810-սկսվել է ժողովրդական ապստամբությունը Կարակասում, որը սկիզբն է Վենեսուելայի՝ Իսպանիայից անջատվելու համար մղվող պատերազմի։

1839- ընդունվել է լոնդոնյան պայմանագիրը, որը ճանաչել է Բելգիայի անկախությունը Հոլանդիայից։

1850-ԱՄՆ-ը և Անգլիան ստորագրել են Պանամայի ջրանցքը համատեղ կառուցելու պայմանագիր. ավելի ուշ ԱՄՆ-ը այն կառուցել է միայնակ։ 1897-կայացել է առաջին Բոստոնյան մարաթոնը։

1919-Լեսլի Լերոյ Իրվինը իրականացրել է առաջին ազատ թռիչք-անկումը աէրոպլանից՝ պարաշյուտի օգտագործմամբ։ -լեհական զորքերը գրավել են Լիտբելայի մայրաքաղաք Վիլնյուսը։

1941-ԱՄՆ-ի Սենատը որոշում է ընդունել հրեական Իսրայել պետություն ստեղծելուն աջակցելու մասին։

1947-Հնդկաստանի «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությունը համաձայնել է երկիրը բաժանել երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի։

1965-Գորդոն Մուրը ձևակերպել է «Մուրի օրենքը», ըստ որի, միկրոպրոցեսորում եղած տրանզիստորների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր տարի։ -Վոլժսկի ավտոգործարանում հոսքագծից դուրս է եկել առաջին ՎԱԶ-2101-ը, որին ժողովուրդը կոչել է «կոպեյկա»։

1995-իրականացվել է ահաբեկչական ակտ Օկլահոմա-Սիթիում, զոհվել է 168 մարդ։ Սա առաջին մասշտաբային ահաբեկչական գործողությունն էր ԱՄՆ-ում։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»