«Գազպրոմ»-ը շարունակում է Ուկրաինայի տարանցիկ տարածքով գազի մատակարարումը Եվրոպա
ЭКОНОМИКА«Գազպրոմ»-ը շարունակում է կանոնավոր կերպով ռուսական գազ մատակարարել Եվրոպա՝ տարանցիկ Ուկրաինայի տարածքով: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, լրագրողներին հայտնել է հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
Ռուսական գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով՝ եվրոպական սպառողների դիմումներին համապատասխան. ապրիլի 16-ի համար՝ 57,2 մլն խմ: Այդ ծավալն, ըստ Կուպրիյանովի, ցածր է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար երկարաժամկետ ամրագրմամբ մատակարարումներից (օրական մոտ 109,5 մլն խմ)։
Վերջերս Եվրոպան զգալիորեն ավելացրել է գազի գնումները Ռուսաստանից՝ սփոթ գների աճի, քամու բացակայության, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



