Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Չպետք է մեկուսանանք, դա չէ զարգացման ճանապարհը». նպատակը հայկական ստարտափների համար փաթեթի մշակումն է

ОБЩЕСТВО

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) օրերս կազմակերպել էր «Raising a Unicorn: Legal and Business Tools for Successful Entrepreneurs» թեմայով սեմինարը, որի ընթացքում ելույթ ունեցան Latham & Watkins իրավաբանական ընկերության ներկայացուցիչներ Ալեքս Վոքսմանը և Էդուարդ Գրիգորյանը:  Նշենք, որ ընկերությունն ունի 3000-ից ավելի փաստաբան և 28 գրասենյակ ամբողջ աշխարհում։  Փաստաբաններ Էդուարդ Գրիգորյանը և Ալեքս Վոքսմանն ԱՄՆ-ում և միջազգային շուկայում ներկայացնում են մի շարք հաճախորդների, որոնց թվում են թե՛ ընկերություններ, թե՛ առաջատար վենչուրային հիմնադրամներ։ Նրանք աջակցում են ընկերություններին կորպորատիվ զարգացման բոլոր փուլերում:

Միջոցառման մեկնարկին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը ողջունեց ներկաներին` նշելով, որ այս սեմինարով շատ կարևոր միջոցառումների շարք են սկսում: «Հույս ունեմ, որ սրանք ուղղակի միջոցառումներ չեն լինի, այլ Հայաստանում տեղի ունեցող նոր գործընթացի մեկնարկ կտրվի: Պետք է առավելագույնս օգտագործենք առիթը, օգուտ բերենք մեր երկրին, մեր ոլորտին ու այստեղ գործունեություն ծավալող ընկերություններին»,-ասաց Հայկ Չոբանյանը: Այնուհետև Էդուարդ Գրիգորյանը և Ալեքս Վոքսմանը ներկայացրեցին յունիքորն ընկերության ստեղծման բիզնես և իրավական առանձնահատկությունները՝ ձևավորումից մինչև թողարկում։ Սեմինարին հաջորդեց հարց ու պատասխան բանախոսների հետ, որի միջոցով ներկաները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Սեմինարի բանախոսների թվում էր նաև IntelinAir ընկերության համահիմնադիր Ալ Եսայանը։ Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության մեջ օդից արված լուսանկարների վերլուծության և օգտակար տեղեկատվության տրամադրման ոլորտում: Եսայանը նախ ներկաներին հակիրճ ներկայացրեց սեփական փորձը, նրանց հետ կիսվեց հաջողակ բիզնեսներ կառուցելու իր տարբերակներով և փորձով, բիզնես խորհուրդներ տվեց, խոսեց առաջնորդ լինելու առանձնահատկությունների մասին, առանձնացրեց սովորելու և սովորեցնելու կարևորության դերն աշխատանքում:  Եսայանն ընդգծում է, որ ցանկացած նախաձեռնության մեջ կարևոր է ավելի հաճախ հետևել սրտի ձայնին, այն հաջողության գրավականներից է: «Պետք է հոգատար լինել, ազնիվ այն մարդկանց նկատմամբ, ում հետ աշխատում ես, պատրաստ լինել յուրաքանչյուրից սովորել ու սովորեցնել»,-նկատում է Եսայանը: Ասում է` կարող ենք մեր ապագան կառուցել, ունենք բոլոր հնարավորությունները: «Ուղղակի չպետք է մեկուսանանք, դա չէ զարգացման ճանապարհը: Շատ մարդիկ կան, որ հետաքրքրված են այս ոլորտով, նրանք սփռված են Հայաստանով մեկ: Չպետք է միայն ինքներս մեզ հետ խոսենք: Ալեքսի և Էդուարդի միջոցով փաստաբանական տարաբնույթ հարցերը կարող ենք էլ ավելի պրոֆեսիոնալ ձևով կարգավորել: Պետք է մեր ձեռներեցներին հնարավորություն տանք, որ նրանք կարողանան ավելի արագ ստարտափեր ստեղծեն և դրանք ճիշտ հիմքերի վրա դնեն: Էդուարդը կապ է պահում մեզ հետ, Ալեքսը, վստահաբար, կօժանդակի և հիմքերը ճիշտ կդրվեն, իսկ դա շատ կարևոր է»,-ընդգծում է Եսայանը` շնորհակալություն հայտնելով Ալեքս Վոքսմանին, ով ժամանել է Հայաստան մեր ձեռներեցների հետ սեփական փորձով կիսվելու, խորհուրդներ տալու համար:

Ինչպես ի սկզբանե նշեց Հայկ Չոբանյանը, ակնկալվում է, որ այս հանդիպում-սեմինարը երկարատև ու ծավալուն միջոցառումների մեկնարկն էր: Իրավաբանների վերջնական նպատակը պատրաստի փաթեթի մշակումն է հատուկ հայկական ստարտափների համար, որը կօգնի վերջիններիս գտնել ֆինանսավորման հեշտ և արագ ուղիներ՝ միաժամանակ արդյունավետ տնօրինելով ծախսերը։ Ի դեպ, Ալեքս Վոքսմանը պատասխանելով սեմինարի մասնակիցների հարցերին մշտապես նշում էր, որ մի շարք հարցեր պետք է քննարկել` հաշվի առնելով Հայաստանի փորձը ստարտափերի ոլորտում, այս պարագայում գուցե նպատակահարմար չլինի այլ երկրների փորձի կիրառումը: Ստացվում է, որ հատուկ հայկական ստարտափերի համար փաթեթի մշակումը լավագույն տարբերակն է: Ի դեպ, ամենահաջողակ տեխնոլոգիական ստարտափները հետևում են կոնկրետ ճանապարհային քարտեզի, որն ընդգրկում է կորպորատիվ կառուցվածքի մշակում, մտավոր սեփականության պաշտպանություն և աշխատակիցների, ներդրողների ու հաճախորդների հետ հարաբերությունների հաստատում ու կառավարում։

Լուսինե Առաքելյան

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира